Վերադառնալ
Կենսակերպ

Վիճակահանության հաղթողները

Վերջապես հայտնի են 3 հաջողակների անունները, ովքեր կմեկնեն Թել-Ավիվ և կմասնակցեն Եվրատեսիլին:

30.04.2019
Վիճակահանության հաղթողները

Ապրիլի 28-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցավ Evocabank-ի վիճակահանությունը, որի ընթացքում Եվրատեսիլ 2019-ի հայաստանյան ներկայացուցիչ Սրբուկը թափանցիկ տուփից պատահականության սկզբունքով հանեց այն 3 հաջողակների անունները, ովքեր կմեկնեն Թել-Ավիվ և ներկա կգտնվեն Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչին և եզրափակչին:

Վիճակահանության հաղթող կտրոններն են՝

ARTUR POGHOSYAN 4428

ARMEN MINASYAN 9400

MHER PAPIKYAN 5772

 Ինչպես նշեց Evocabank-ի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տաթևիկ Խաչատրյանը. «Evocabank-ը, որպես առաջադեմ, ակտիվ, վառ և նորարար բանկ, մշտապես հետաքրքիր ակցիաներ է կազմակերպում իր գործընկերների համար: Օրինակ՝ նախորդ անգամ մենք վիճակահանություն էինք կազմակերպել, որի 75 հաղթողներն իրենց ուղեկիցների հետ մեկնեցին Դուբայ և մասնակցեցին Jennifer Lopez-ի համերգին: Քանի որ այս տարի Evocabank-ը Եվրատեսիլ 2019-ի հեռարձակման պաշտոնական գործընկերն է՝ մենք բացառիկ հնարավորություն ունեինք նման նվեր մատուցելու մեր գործընկերներին: Ուրախ եմ, որ Evocabank-ը կկարողանա անմոռանալի պահեր պարգևել իր գործընկերներին: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին»:

Վիճակահանության հաղթողները՝ 6 անձ (3 հաղթող x 2)

  • Մայիսի 14-ին Երևանից կմեկնեն Թել-Ավիվ,
  • Կմնան շքեղ հյուրանոցում,
  • Մայիսի 16-ին կմասնակցեն Եվրատեսիլի 2-րդ կիսաեզրափակչին, որին ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկն իր “Walking Out” երգով,
  • Մայիսի 18-ին կմասնակցեն Եվրատեսիլի եզրափակիչ համերգին,
  • Մայիսի 19-ին Թել-Ավիվից կվերադառնան Երևան: