Evoca-ն՝ Project Management Awards 2024-ի գլխավոր գործընկեր
PMI-ն առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է Project Management Awards 2024-ը, որը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Մատենադարանում։
29.10.2024Նախագծերի կառավարման առաջին մրցանակաբաշխությունը Հայաստանում տեղի կունենա նոյեմբերի 3-ին Մատենադարանում Նախագծերի կառավարման ինստիտուտի կողմից։
Տարբեր ոլորտների նախագծերի ղեկավարներ հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց ձեռքբերումները և արժանանալու հատուկ մրցանակների իրենց մասնագիտական ներդրումների համար։
Միջոցառման գլխավոր հյուրն է PMI խորհրդի նախագահ LuAnn Piccard-ը, ոլորտի մասնագետներ և խոսնակներ, որոնք կխոսեն նախագծերի կառավարման ապագայի, նորարարությունների, առաջնորդության մասին և կկիսվեն իրենց տարիների փորձով։ Նշենք նաև, որ Project Management Awards 2024-ի ժյուրիի կազմում կլինի Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:
«Project Management Awards-ը PMI Armenia-ի հերթական կարևոր նախաձեռնությունն է: Evocabank-ը՝ որպես նախագծերի կառավարման ոլորտի գործընկեր, շարունակական աջակցություն է ցուցաբերում նման նորարար գաղափարներին: Այս անգամ ևս մենք միջոցառման գործընկերն ենք և կտրամադրենք հատուկ մրցանակ` յուրահատուկ, նորարար և թվային project manager-ի»,- իր խոսքում նշել է Տաթևիկ Խաչատրյանը։
Project Management Awards-ը կմիավորի ոլորտի մասնագետներին, ղեկավարներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են նախագծերի կառավարումով։
Մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգերն են՝
- Project Manager of the Year
- Project Manager for Social Impact
- Project Manager for Innovation
- Project Manager for Sustainability
Մրցանակաբաշխության հայտերը կարող եք լրացնել մինչև հոկտեմբերի 30-ը հետևյալ հղումով։
Evocabank-ը կարևորում ու առաջնահերթություն է տալիս կրթությանը, անձնային ու կարիերայի աճին՝ հաճախակի հովանավորելով նմանատիպ նախագծեր: