Վերադառնալ
Կենսակերպ

Segafredo Trek Yerevan 2019 հեծանվաերթ

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ամենաթրենդային և մասշտաբային Segafredo Trek Yerevan 2019 հեծանվաերթը, որի գլխավոր գործընկերն էր Evocabank-ը:

30.09.2019
Segafredo Trek Yerevan 2019 հեծանվաերթ

Վաղ առավոտից Երևանյան փողոցներում հեծանվային տոն էր. ավելի քան 200 հեծանվորդ Աբովյան փողոցում սպասում էին Segafredo Trek Yerevan 2019 միջոցառման մեկնարկին:

Միջոցառմանը պատահականության սկզբունքով խաղարկվում էին՝

  • ուղևորություն դեպի Փարիզ Air France-ից,
  • 1 տարվա անդամակցության քարտ Reebok Sport Club-ից,
  • trek հեծանիվ MyBike-ից, ինչպես նաև այլ բազմաթիվ անակնկալներ:

Փառատոնը կազմակերպվում էր 3-րդ տարին անընդմեջ:

Segafredo Trek Yerevan 2019 միջոցառման կարգախոսն էր՝ "Վարիր առանց աղտոտելու": Evocabank-ը կարևորում է շրջակա միջավայրի պահպանումը, ինչպես նաև միջոցառումը երիտասարդական է և ժամանակակից, ինչպես և Evocabank-ը, - նշեց Evocabank-ի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լյուսի Սարուխանյանը:

Մասնակիցներին սպասվում էր անակնկալ հյուրասիրություն՝ համեղ սուրճ և հատուկ բրենդային ձևավորմամբ ջուր:

Միջոցառուման դրամական եկամուտը տրամադրվելու է մանկատան երեխաների համար հեծանիվներ գնելուն:

 

Միջոցառումը լուսաբանում էր KAMOBLOG-ը, որի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ: