Վերադառնալ
Կենսակերպ

Evoca-ն՝ The Science of Leadership կոնֆերանսի գործընկեր

Հոկտեմբերի 4-ին Սարդարապատում տեղի կունենա The Science of Leadership կոնֆերանսը, որի գործընկերն է Evoca-ն։

26.09.2024
Evoca-ն՝ The Science of Leadership կոնֆերանսի գործընկեր

Ոչ թե պարզապես սովորել՝ ի՞նչ է առաջնորդությունը, այլ կիրառել այն։

Եթե մասնակցել ես Cascade People & Business-ի կողմից կազմակերպված կոնֆերանսներից գոնե մեկին, գիտես, որ այնտեղ ոչ միայն սովորում ես, այլ ձեռք ես բերում փորձ՝ այն կիրառելու։

Evoca-ն եղել է 2021թ․-ին անցկացված The Symphony of Leadership կոնֆերանսի գլխավոր հովանավորը, ինչպես նաև 2023թ․-ին անցկացված The Nature of Leadership կոնֆերանսի Keynote Speaker Joni Peddie-ի ելույթի գործընկերը։

12 տարվա ընթացքում կոնֆերանսն իր շուրջն է համախմբել միջազգային հայտնի խոսնակների և ավելի քան 3500 մասնակցի շուրջ 40 երկրից։ Այս տարվա թեման է «The Science of Leadership», որը կենտրոնանալու է անընդհատ փոփոխվող աշխարհում մեզ անվերջ հետապնդող մարտահրավերների վրա, որտեղ մարդկային ուղեղը պետք է օգտագործի AI-ն՝ ավելի լավ արդյունքների և ավելի արդյունավետ առաջնորդության համար:

Այս տարի կոնֆերանսի մասնակիցներին սպասվում է՝

  • 3 գլխավոր խոսնակի ելույթ,
  • 2 սեսիա ձեր ընտրությամբ,
  • ամբողջ օրվա սնունդ՝ ներառյալ գալա ընթրիք
  • խմիչքներ և կոկտեյլներ,
  • նեթվորքինգ և թիմային ծրագրեր,
  • էքսպո և տուր թանգարանում,
  • անվճար shuttle ավտոբուսներ (քաղաքի կենտրոնից մինչև միջոցառման վայր և հակառակ ուղղությամբ)

3 գլխավոր խոսնակներն են՝

  1. Nadia Ait
  2. Ahmed Adel
  3. Igor Khalatian

Նրանց ելույթից հետո միասին կպարզենք՝ ինչպե՞ս կարող է AI-ն փոխել խաղի կանոնները ու այլևս երբեք աշխարհին նույն կերպ չենք նայի։

Այսպիսով, AI դարաշրջանում դուք կհասկանաք, թե ինչո՞ւ է հուզական և ոչ խոսքային ինտելեկտի զարգացումն այդքան կարևոր, կկարողանաք կատարել չոր ընտրություն և գեներացնել նոր գաղափարներ, կծանոթանաք արհեստական ինտելեկտի այնպիսի գործիքների հետ, որոնք հեղափոխում են առաջնորդության վերաբերյալ մեր ընկալումները։

Սպասում ենք բոլորիդ հոկտեմբերի 4-ին Սարդարապատում The Science of Leadership կոնֆերանսին՝ միասին կիսելու ոլորտում լավագույնների գիտելիքներն ու փորձը։

Evocabank-ը, լինելով նորարար և թվային Բանկ, շարունակաբար ներդրումներ է կատարում կրթության և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման մեջ՝ երիտասարդության համար ստեղծելով մեծ հնարավորություններ։