Կենսակերպ

The Symphony of Leadership

Evocabank-ը` The Symphony of Leadership կոնֆերանսի senior partner

08.11.2021
The Symphony of Leadership

Նոյեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ The Symphony of Leadership կոնֆերանսը, որը միավորեց ավելի քան 1,000 մասնակիցների` տարբեր ընկերությունների առաջնորդներ, բիզնեսմեններ, ինչպես նաև առաջնորդման թեմայով հետաքրքրվող այլ անձինք:

Կոնֆերանսին ելույթ ունեցան իրենց ոլորտի առաջատար, միջազգային ճանաչում ունեցող խոսնակներ, ովքեր կիսվեցին առաջնորդության մասին իրենց ոչ ստանդարտ և թարմ գաղափարներով, ինչպես օրինակ՝ աշխարհահռչակ մաեստրո Իտայ Թալգամը, առաջատար TED խոսնակ Ժոզե Փիրանյանը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

«Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր առաջնորդներ են իրենց թիմերում, օժտված են առաջնորդման հմտություններով կամ էլ ուզում են զարգացնել այդ հմտությունները: Այս մարդիկ շարունակաբար աշխատում են իրենց գիտելիքների, հմտություններ ու կապերի ընդլայնման ուղղությամբ: Մենք գնահատոմ ենք ինքնակրթվող մարդկանց և, բնականաբար, Evocabank-ը չէր կարող անմասն մնալ այս նախաձեռնությունից: Բացի այդ, վերջին վերջին 2 տարիների ընթացքում մարդկային face-to-face շփումն այնքան է քչացել, որ բոլորս մեծագույն հաճույքով ներկա գտնվեցինք The Symphony of Leadership-ի նման մասնագիտական լայնամասշտաբ միջոցառմանը»,-  նշել է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:

Կոնֆերանսի ընթացքում Evoca-ն խաղարկեց հանրահայտ MasterClass.com-ի տարեկան բաժանորդագրության 3 փաթեթ:

 

Evocabank-ն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկն աշխատում է mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր ծառայություն նախագծելիս հաշվի առնելով դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը:

Բանկը ձգտում է դառնալ ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու:

Evocabank-ը 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Ինչպես նաև 2021թ. SME Banking Club բանկերի միջազգային ասոցիացիայի կողմից Բանկն ընդգրկվել է Հայաստանում լավագույն օնլայն բանկերի եռյակում։