Վերադառնալ
Կենսակերպ

Evoca-ն միացել է TOON EXPO 2024-ին

Հոկտեմբերի 25-27-ը Meridian Expo կենտրոնում տեղի կունենա TOON EXPO 2024 ցուցահանդեսը։

04.09.2024
Evoca-ն միացել է TOON EXPO 2024-ին

Evoca-ն միացել է TOON EXPO 2024-ին՝ Հայաստանում անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին, որը Հայաստանում անցկացվում է արդեն 4-րդ անգամ։

Բանկն էքսպոյի շրջանակում ներկայանալու է առաջարկներով, համագործակցության համար հատուկ պայմաններով, որոնց ավելի մանրամասն կկարողանաք ծանոթանալ Evoca-ի տաղավարում։

Evoca-ի տաղավարում աշխատակիցները կներկայացնեն Բանկի բոլոր գործընկեր կառուցապատողներին, կծանոթանաք առաջիկա նախագծերի հետ, ինչպես նաև կստանաք հնարավորություն ձեռք բերելու ձեր երազանքների բնակարանը՝ հատուկ պայմաններով։

Սիրով սպասում ենք բոլորիդ հոկտեմբերի 25-27-ը Meridian Expo կենտրոնում՝ Evoca տաղավարում, միասին բացելու ձեր ապագա բնակարանի դուռը։

Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին, այդ թվում՝ նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներին: