Ավանդային ակցիայի հաղթողները
Հուլիսի 3-ին Evocabank-ի Ֆեյսբուքյան էջի live հեռարձակումով տեղի ունեցավ ավանդային ակցիայի վիճակահանությունը:
03.07.2020Ելնելով իրավիճակից և հոգալով ավանդատուների առողջության և անվտանգության համար՝ վիճակահանությունն անցկացվեց Evocabank-ի Ֆեյսբուքյան էջում՝ օնլայն տարբերակով: Վիճակահանության ուղիղ եթերը կարող եք դիտել այստեղ։
Վիճակահանությանը մասնակցում էին մարտի 2-ից մայիսի 31-ն առավելագույնը 10,000,000 ՀՀ դրամ կամ 20,000 ԱՄՆ դոլար գումարով ներդրված բոլոր Դասական և EvocaONLINE ավանդները:
Հաղթողների ավանդային պայմանագրերի համարները պատահականության սկզբունքով ընտրվել են օնլայն գործիքի միջոցով։ Նրանց ավանդների տոկոսադրույքները կկրկնապատկվեն։
Հիշեցնենք, որ Evocabank-ում ավանդ կարելի է ներդնել ինչպես Դասական ավանդ, այնպես էլ օնլայն ավանդ՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով։
Բացի նախապես հայտարարված 3 հաղթողից՝ վիճակահանությանը խաղարկվեց նաև 3 նվեր փաթեթ Evocabank-ի ոճային և օրիգինալ նվերներով։
Evocabank-ը շնորհակալություն է հայտնում բոլոր ավանդատուներին Բանկի հանդեպ ցուցաբերած վստահության համար և նշում, որ Բանկը շարունակաբար իրականացնելու է նմանատիպ նախաձեռնություններ։