Վերադառնալ
Այլ

Հաճախորդների սպասարկման ժամեր

Բանկի գրեթե բոլոր մասնաճյուղերը մինչև տարեվերջ կաշխատեն նաև շաբաթ օրերին։

10.12.2020
Հաճախորդների սպասարկման ժամեր

Առաջիկա շաբաթ օրերին՝ դեկտեմբերի 12-ին, 19-ին և 26-ին, կաշխատեն Բանկի բոլոր մասնաճյուղերը, բացի Կիևյան և Պարոնյան մասնաճյուղերից:

Մասնաճյուղերը կսպասարկեն այցելուներին` երկուշաբթի-ուրբաթ՝ 09:30-17:00, իսկ շաբաթ օրերին՝ 10:00-14:00։

Մասնաճյուղերի հասցեները կարող եք գտնել այստեղ։

Եթե չեք հասցնում կատարել բանկային գործարքներն աշխատանքային ժամերին, ապա կարող եք այցելել Բանկի Թումանյան մասնաճյուղ՝ Թումանյան 15 հասցեով։ Մենք ձեզ սիրով կսպասարկենք մինչև ուշ երեկո՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:30-21:30, իսկ շաբաթ օրերին՝ 10:00-17:30:

Հիշեցնենք, որ Ձեր գործարքները կարող եք նաև իրականացնել EvocaTOUCH հավելվածով՝ 24/7 ռեժիմով։

Ինչպես նաև մենք պատասխանում ենք Ձեր հարցերին Բանկի բոլոր հարթակներում՝

  • Կոնտակտային կենտրոն՝ 010 60 55 55, 098 20 55 55
  • Viber, WhatsApp, Zangi, Telegram՝ 099 60 55 55
  • Բանկի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր
  • evoca.am կայքում օնլայն չատ