Վերադառնալ
Այլ

Evocabank-ը նոր մասնաճյուղ է բացել Երևանում

Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Անդրանիկի 134/8 հասցեում, բացվեց Evocabank-ի նոր՝ «Մալաթիա» մասնաճյուղը:

15.06.2020
Evocabank-ը նոր մասնաճյուղ է բացել Երևանում

Evocabank-ը, թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ, ընդլայնում է նաև իր offline ծառայությունների տրամադրման աշխարհագրությունը:

«Մալաթիա» մասնաճյուղը Երևանում Բանկի արդեն 9-րդ մասնաճյուղն է և 12-րդը՝ Հայաստանում: Այն իր հաճախորդներին սպասարկելու է երկուշաբթիից ուրբաթ՝ 09:30-17։00։ Մասնաճյուղի հաճախորդները կսպասարկվեն նորագույն տեխնիկայով հագեցած, ժամանակակից և հարմարավետ սրահում։ Այստեղ կա հերթի կառավարման համակարգ, վճարային տերմինալ, ինչպես նաև՝ արտարժույթի փոխանակման տերմինալ, ինչը հնարավորություն կտա խնայել ժամանակը՝ կատարելով մի շարք բանկային գործարքներ առանց Բանկի աշխատակցին մոտենալու:

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի խոսքերով՝ նոր մասնաճյուղի բացումը Բանկի բիզնեսի ընդլայնման քաղաքականության իրագործման հերթական քայլերից է: Նոր մասնաճյուղի բացման հիմնական նպատակն է՝ առավել հասանելի դարձնել Evocabank-ի թվային և offline ծառայությունները Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների համար:

«Բանկի մասնաճյուղերի ցանցի ընդլայնումն արտակարգ դրության պայմաններում նշանակալի իրադարձություն է։ Բանկի նոր մասնաճյուղի բացումով դրական ազդակ կհաղորդենք հանրությանը և կնպաստենք հասարակության շրջանում լավատեսական սպասումների ձևավորմանը: Ավելին՝ շուտով պլանավորում ենք ևս մի նոր մասնաճյուղ բացել Երևանում՝ Նոր Նորք համայնքում: Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանման նպատակով «Մալաթիա» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողություն չենք կազմակերպել: Մուտքի ժապավենը կտրելուց հետո մասնաճյուղի անձնակազմն անմիջապես անցել է աշխատանքի», - նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։

«Մալաթիա» մասնաճյուղն արտոնյալ պայմաններով ծառայություններ կառաջարկի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան մասնաճյուղի հաճախորդ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, մասնավորապես՝

  • Դասական ավանդներ՝ 0.25%-ով ավելի բարձր տարեկան տոկոսադրույքներով,
  • ՀՀ դրամով փոխանցումներ՝ անվճար,
  • Անշարժ գույքի գրավով ապահովված ԱՄՆ դոլարով անհատական վարկեր՝ տարեկան անվանական տոկոսադրույք՝ -1%-ով, այսինքն՝
    • 11%` 12%-ի փոխարեն՝ առանց եկամտի հավաստման վարկերի դեպքում,
    • 9%` 10%-ի փոխարեն՝ եկամտի հավաստմամբ վարկերի դեպքում,
  • Երաշխավորությամբ անհատական վարկեր ԱՄՆ դոլարով՝ տարեկան անվանական տոկոսադրույք՝ -1%-ով, այսինքն՝ 12%՝ 13%-ի փոխարեն,
  • SWIFT փոխանցումներ՝ ստանդարտ միջնորդավճարից -25% զեղչով,
  • Նոր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար՝ գործառնությունների կատարում EvocaToken հավելվածով՝ 1 տարի անվճար,
  • Քարտերի տարեկան սպասարկման վճար՝ քարտի ամբողջ ժամկետի համար (3 տարի) -30% զեղչով, այսինքն՝
    • Visa Classic, MasterCard Standard քարտեր` 3,500 դրամ՝ 5,000 դրամի փոխարեն
    • Visa Gold, MasterCard Gold քարտեր` 10,500 դրամ՝ 15,000 դրամի փոխարեն
    • Պրեմիում դասի Visa Infinite քարտ` 70,000 դրամ՝ 100,000-ի փոխարեն:

Evocabank-ն ունի 9 մասնաճյուղ Երևանում և 3-ը՝ Գյումրի, Վանաձոր և Աբովյան քաղաքներում: Բանկի մասնաճյուղերի հասցեներին կարելի է ծանոթանալ այստեղ: