Բացօթյա բարեգործական համերգ-դրամահավաք
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգ-դրամահավաքների ընթացքում Evocabank-ի տաղավարում հավաքագրված գումարները Բանկը կրկնապատկել է։
02.11.2020
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բարեգործական համերգ-դրամահավաք էր կազմակերպել Երևանում, որի ընթացքում հավաքագրված ողջ գումարը փոխանցվելու է 1000+ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»։
Համերգների ընթացքում հնչեցին հայրենասիրական կատարումներ։ Համերգի ավարտին իր խոսքն ասաց նաև Արծրուն Հովհաննիսյանը։
Հանգանակության միջոցների հավաքագրումն իրականացրեց Evocabank-ը։ Բացօթյա բարեգործական համերգների 3 օրերի ընթացքում Evocabank-ի տաղավարում հավաքագրված ողջ գումարը Evocabank-ը կկրկնապատկի։