Այլ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Evocabank-ը տեղյակ է, որ իր որոշ բարեխիղճ վարկառուներ վարկի հերթական վճարման մասին հիշեցում են ստացել հիշեցման նամակի հին տեքստով, ինչի կապակցությամբ հայցում ենք մեր վարկառուների ներողամտությունը:

01.04.2020
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Evocabank-ի յուրաքանչյուր վարկառու իր վարկի ամսական հերթական մարումից 2 օր առաջ ստանում է հիշեցնող sms հաղորդագորություն և էլեկտրոնային նամակ այն մասին, որ եթե վարկառուն հնարավորություն ունի վճարում կատարելու, ապա նա, իր ցանկությամբ, կարող է կատարել վարկի հերթական ամսական մարումը։

Evocabank-ը տեղյակ է, որ իր որոշ բարեխիղճ վարկառուներ վարկի հերթական վճարման մասին հիշեցում են ստացել հիշեցման նամակի հին տեքստով, ինչի կապակցությամբ հայցում ենք մեր վարկառուների ներողամտությունը:

Այսօրվա ընթացքում նրանք բոլորը կստանան հիշեցման ճշտված տարբերակը:

Հայտնում ենք բոլորին, որ իր հայտարարության համաձայն, մարտի 17-ից սկսած Evocabank-ը 2 ամիս ժամկետով ՀԵՏԱՁԳՈՒՄ Է SingleTOUCH վարկատեսակից օգտվող իր ԲՈԼՈՐ բարեխիղճ վարկառուների հերթական ամսական մարումները։

Այսինքն` բոլոր պարտաճանաչ SingleTOUCH վարկառուները, ովքեր պետք է կատարեին իրենց հերթական ամսական մարումները մարտի 17-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում, կարող են մարումներ կատարել մայիսի 17-ից հետո, ինչը ուշացում չի համարվի։

Այդ ընթացքում ոչ մի տույժ և տուգանք չի կիրառվի։

Բանկը նաև ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ է ցուցաբերում SingleTOUCH վարկատեսակից չօգտվող իր այլ բարեխիղճ վարկառուների նկատմամբ և իրականացնում է վարկերի ժամկետների վերանայում՝ վարկառուների առկա և կանխատեսվող եկամուտներին համապատասխան։

Տեղեկացնում ենք, որ մարտի 31-ի դրությամբ Բանկն արդեն իսկ հետաձգել է 27 մլրդ. ՀՀ դրամ ընդհանուր գումարով վարկերի վճարում։

Բանկի կողմից վարկի մարման օրը հիշեցնող ճշտված էլեկտրոնային նամակներն ունեն հետևյալ տեսքը՝