Տոնական բացօթյա համերգ
Evocabank-ը սեպտեմբերի 14-ին կազմակերպել է Իվետա Մուկուչյանի տոնական մեծ համերգը
11.09.2018
Evocabank-ը սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 19:00-ին, Ազատության հրապարակում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում, կազմակերպել է բոլորի կողմից այսքան սպասված Իվետա Մուկուչյանի բացօթյա տոնական մեծ համերգը:
Համերգին հնչելու են արդեն բոլորի կողմից սիրված լավագույն հիթերը, ինչպես նաև ներկայացվելու է երգի պրեմիերա: Երեկոյի ընթացքում հյուրերին սպասվում է վառ լուսային և պարային շոու, գեղեցիկ հրավառություն, բարձր տրամադրություն, և, իհարկե, անակնկալներ Իվետայի կողմից: Համերգի մուտքն ազատ է:
Իվետա Մուկուչյանն արդեն երկար տարիներ Evocabank-ի հաճախորդն է, միևնույն ժամանակ՝ Բանկի գովազդային դեմքը: Մենք մշտապես նոր հնարավորություններ և ֆունկցիաներ ենք ավելացնում EvocaTOUCH բջջային հավելվածին՝ հնարավորություն տալով մեր հաճախորդներին, և հատկապես Իվետայի նման գերզբաղված և մշտապես ճամփորդող անձանց, 24/7 ռեժիմով կառավարել իրենց ֆինանսները: Իսկ վերջերս Evocabank-ը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում՝ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից: Մենք՝ որպես նորարար և երիտասարդական բանկ, պարբերաբար իրականացնելու ենք նմանատիպ նախագծեր:
Այլ նորություններ
-
Հաճախորդների սպասարկման ժամեր 10.12.2020
-
Evoca-ն միանում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 22.11.2020
-
Բացօթյա բարեգործական համերգ-դրամահավաք 02.11.2020