Վերադառնալ
Այլ

Իվետա Մուկուչյանի մենահամերգը

Սպասված մենահամերգ Ազատության հրապարակում

17.09.2018
Իվետա Մուկուչյանի մենահամերգը

 

Սեպտեմբերի 14-ին Ազատության հրապարակում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում, տեղի ունեցավ Evocabank-ի կողմից կազմակերպված Իվետա Մուկուչյանի մենահամերգը: Երգչուհին Evocabank-ի գովազդային դեմքն է:

 

Համերգը սկսվեց «Դեպի նոր իրականություն» երգի կատարմամբ, որի վերնագիրը Evocabank-ի կարգախոսն է: Համերգի ընթացքում Իվետան կատարեց իր լավագույն հիթերը, հայտնի երգերի cover-ներ, ինչպես նաև հայկական ժողովրդական երգեր, որոնք ուղեկցվեցին վառ պարերով և լուսային էֆեկտներով: Երգչուհին ներկայացրեց նաև "United" երգի պրեմիերան, որի հոլովակը շուտով ևս կներկայացվի:

Ինչպես իր խոսքի ընթացքում նշեց Իվետան, նա արդեն մի քանի տարի հանդիսանում է Evocabank-ի հաճախորդ, և որպես մշտապես զբաղված և ճամփորդող անձ, իր բոլոր ֆինանսական գործարքները կատարում է EvocaTOUCH հավելվածի միջոցով՝ աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահի: Բանկը շարունակաբար նոր ֆունկցիաներ է ավելացնում EvocaTOUCH հավելվածին՝ դարձնելով այն էլ ավելի հարմարավետ:

Համերգը եզրափակվեց շքեղ հրավառությամբ, որն էլ ավելի բարձրացրեց հյուրերի տրամադրությունը:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ Իվետա Մուկուչյանի կողմից խոստացված անակնկալը՝ հանդիպում երկրպագուների հետ: Մի քանի ժամ շարունակ երկրպագուները լուսանկարվում, զրուցում և ինքնագրեր էին վերցնում երգչուհուց:

Միջոցառման լուսանկարներն՝ այստեղ: