Վերադառնալ
Այլ

Համատեղ սոցիալական ծրագիր COAF-ի հետ

Ծրագրի շրջանակներում Բանկը համագործակցելու է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ: Վերանորոգվելու են 2 հիմնական զննման սենյակներ երեխաների և մեծահասակների համար, վերականգնվելու է տանիքի վնասված մասը, փոխվելու են պատուհանները, ինչպես նաև տրամադրվելու են որոշ բժշկական սարքավորումներ և տաքացուցիչ սարք։

02.05.2017
Համատեղ սոցիալական ծրագիր COAF-ի հետ

Բանկի մայիս ամսվա կորպորատիվ սոցիալական պատասխանատվության թեման բժշկությունն է: Այդ կապակցությամբ Բանկը վերանորոգելու է սահմանամերձ գյուղերի հիվանդանոցներից մեկի հիվանդասենյակները:

Ծրագրի շրջանակներում Բանկը համագործակցելու է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ: Քննարկումների արդյունքում որոշվել է համատեղ ուժերով վերանորոգել սահմանամերձ Կոթի գյուղի (Տավուշ) ամբուլատորիայի հիվանդասենյակները: Վերանորոգվելու են 2 հիմնական զննման սենյակներ երեխաների և մեծահասակների համար, վերականգնվելու է տանիքի վնասված մասը, փոխվելու են պատուհանները, ինչպես նաև տրամադրվելու են որոշ բժշկական սարքավորումներ և տաքացուցիչ սարք։

Կոթի համայնքը գտնվում է սահմանից ընդամենը 2.5 կմ հեռավորություն վրա, բնակչությունը 2,500 է։ Համայնքում կա մեկ դպրոց, մանկապարտեզ, բուժամբուլատորիա և համայնքային կենտրոն։