Համագործակցության նոր համաձայնագիր
Evocabank-ը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր:
31.01.2018Evocabank-ը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը, նպատակ ունենալով խթանել ՀՀ տարածքից իրականացվող արտահանումը և ՀՀ տարածքից արտահանում իրականացնող անձանց համար ստեղծել ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ, կնքեցին համագործակցության համաձայնագիր:
ՀԱԱԳ-ի կողմից թողարկված ապահովագրական վկայագրերի հիման վրա Evocabank-ը ՀՀ ռեզիդենտ արտահանող կազմակերպություններին այսուհետ կտրամադրի շրջանառու կապիտալի համալրմանն ուղղված ֆինանսական միջոցներ՝ ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում՝ առանց գրավի պահանջի, պարզեցված ընթացակարգով և մատչելի տոկոսադրույքներով:
Այլ նորություններ
- Հաճախորդների սպասարկման ժամեր 10.12.2020
- Evoca-ն միանում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 22.11.2020
- Բացօթյա բարեգործական համերգ-դրամահավաք 02.11.2020