Վերադառնալ
Այլ

Վճարային տերմինալներ` Բանկի բոլոր մասնաճյուղերում

Բանկի գլխամասային գրասենյակում և բոլոր 11 մասնաճյուղերում, տեղադրվել են վճարային տերմինալներ:

26.07.2016
Վճարային տերմինալներ` Բանկի բոլոր մասնաճյուղերում

Բանկը մշտապես կարևորում է հաճախորդների սպասարկման որակի բարձրացումը և առաջարկում է նոր լուծումներ, որոնք խնայում են բանկային գործարքների իրականացման համար ծախսվող ժամանակը:

Այդ նպատակով Բանկի գլխամասային գրասենյակում և բոլոր 11 մասնաճյուղերում, տեղադրվել են վճարային տերմինալներ, որոնցով հասանելի են վճարումներ շուրջ 100 հայաստանյան և օտարերկրյա ընկերությունների ծառայությունների՝ բջջային կապի օպերատորների, ինտերնետ-մատակարարների, online նախագծերի և բազմաթիվ այլ ծառայությունների դիմաց, ներառյալ Բանկում գործող քարտային և բանկային հաշիվների համալրումը և վարկերի մարումը: Մի շարք ծառայություններ, այդ թվում՝ Բանկում գործող քարտային և բանկային հաշիվների համալրումը, ինչպես նաև վարկերի մարումն իրականացվում է առանց միջնորդավճարի:

Նշենք նաև, որ այսուհետ տերմինալներով հասանելի բոլոր վճարումները կընդունվեն նաև Բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի բոլոր օպերատոր-գանձապահների կողմից:

Ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: