Evocabank-ը ստացել է ISO27001:2013 միջազգային հավաստագիր
Certification International-ի կողմից Բանկին շնորհվել է ISO 27001:2013 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի միջազգային հավաստագիր:
03.09.2015Ս. թ. օգոստոսի 13-ին Certification International-ի կողմից Բանկին շնորհվել է ISO 27001:2013 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր:
Հավաստագիրը վկայում է Բանկում ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների, տվյալների բազաների, տեղեկատվության մշակման և պահպանման օբյեկտների, հաճախորդների և բանկային հիմնական գործարքների վերաբերյալ ֆինանսական տեղեկատվության անվտանգ կառավարման համակարգի առկայության մասին:
Հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին և սկզբունքներին՝ Բանկը ևս մեկ քայլ առաջ կատարեց հուսալիության, կայունության և իր հաճախորդների և ներդրողների վստահության ամրապնդման ուղղությամբ:
Այլ նորություններ
- Հաճախորդների սպասարկման ժամեր 10.12.2020
- Evoca-ն միանում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 22.11.2020
- Բացօթյա բարեգործական համերգ-դրամահավաք 02.11.2020