Վերադառնալ
Մրցանակներ

2 նոր մրցանակ Evocabank-ին Global Business & Finance-ի կողմից

Global Business & Finance հեղինակավոր ամսագրի կողմից Evoca-ն արժանացել է 2 նոր մրցանակի՝ Most Innovative Digital Bank և Best Mobile Banking։

30.01.2025
2 նոր մրցանակ Evocabank-ին Global Business & Finance-ի կողմից

2 նոր մրցանակ 

Most Innovative Digital Bank in Armenia 2025

Best Mobile Banking in Armenia 2025 

Global Business & Finance Magazine

Այս մրցանակները ևս մեկ անգամ ընդգծում են Evocabank-ի թվային մոտեցումը բանկային ոլորտում՝ առաջարկելով նորարարական, հարմարավետ և անվտանգ լուծումներ։

Ինչո՞ւ "Most Innovative Digital Bank in Armenia"

Evocabank-ը մշտապես ներդրում է կատարում թվային տեխնոլոգիաների զարգացման մեջ՝ ապահովելով հաճախորդների համար լավագույն թվային բանկային փորձը։ 2024 թվականի ընթացքում Evocabank-ը ներկայացավ նոր նախագծերով ու համագործակցություններով, որոնց արդյունքում իր հաճախորդներին առաջարկեց գերժամանակակից գործիքներ ու ինովացիոն պրոդուկտներ`

  • Mastercard Digital քարտը,
  • Հայաստանում առաջին միջազգային թվային նվեր քարտը` Mastercard Digital Gift Card-ը,
  • UnionPay Gold և UnionPay Business քարտեր – Հայաստանում նոր հնարավորություն միջազգային վճարումների համար,
  • Թվային հարթակներ ավտովարկավորման համար,
  • ArCa Pay-ի հետ համագործակցություն՝ հեշտ ու արագ վճարումների համար և այլն։

Ինչո՞ւ "Best Mobile Banking in Armenia"

Շատերին թվում է՝ դժվար ու անիրական է ֆինանսական ոլորտում լինել կրեատիվ, սակայն Evocabank-ին տարիներ շարունակ հաջողվում է գտնել out of box լուծումներ: Այդ գաղափարների շարքից է EvocaTOUCH հավելվածը, որը թույլ է տալիս անմիջապես smartphone-ից օգտվել մի շարք բանկային ծառայություններից։

  • Փոխանցել գումար հաշիվներին ու քարտերին,
  • Վճարել կոմունալ ու այլ ծառայությունների համար,
  • Ստանալ արագ վարկեր և կառավարել ավանդները,
  • Օգտվել բանկային նորարարական գործիքներից, ինչպիսին է EvocaSHARE-ը և այլն։

Evocabank-ը շարունակում է անցնել թվային բանկինգի սահմանները՝ ստեծելով նոր, ինովացիոն իրականություն։