Վերադառնալ
Մրցանակներ

Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում

Evocabank-ը ճանաչվել է Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում ըստ Global Finance-ի:

27.10.2021
Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում

Global Finance հեղինակավոր ամսագիրը Evocabank-ին ճանաչել է
2022թ. Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում:

 

Մրցանակաբաշխության հաղթողներն ընտրվել են Global Finance-ի խմբագրության կողմից՝ հաշվի առնելով ոլորտի ինսայդերների և տեխնոլոգիական փորձագետների տվյալները:

Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա՝

  • ՓՄՁ շուկաների և կարիքների իմացություն
  • ապրանքների և ծառայությունների շրջանակ
  • շուկայական դիրք
  • նորարարություն:

«Փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) ամենաշատն են տուժել COVID-19 համաճարակից և հաջորդիվ դրանք վճռորոշ դեր կխաղան ցանկացած երկրի վերականգնման գործում», - ասաց Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Global Finance-ը սկսել է իր նոր ՓՄՁ բանկերի մրցանակաբաշխությունը՝ ելնելով այս փաստից: Այժմ եզակի և կարևոր ժամանակ է՝ ՓՄՁ-ներին լավագույնս ծառայող ֆինանսական հաստատություններին հնարավորություն ընձեռելու գնահատված լինելու իրենց մատուցած ծառայությունների և աջակցության համար»:

Կատարելագործելով իր ընթացակարգերը և ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ՝ Evoca-ն իր գործընկերներին առաջարկում է պարզ և նորարար լուծումներ իրենց բիզնեսի զարգացման համար:

Evocabank-ի ՓՄՁ վարկավորման ծրագրերն են՝

Ի դեպ, IFC-ն` Միջազգային Ֆինանսական Կորպորացիան, և Evocabank-ը վերջերս համախմբեցին իրենց ուժերը, որպեսզի աջակցեն բիզնեսին, պահպանեն աշխատատեղերը և արագացնեն Հայաստանի տնտեսության վերականգնումը։ IFC-ի տրամադրած 15 միլիոն դոլար վարկավորումը Evocabank-ին հնարավորություն է տալիս տրամադրել շրջանառու կապիտալ ու առևտրային վարկեր ԳՓՄՁ-ներին, հատկապես՝ տնտեսության կրիտիկական ոլորտներում, այդ թվում՝ առողջապահություն, պարենի արտադրություն, փաթեթավորում, էլեկտրոնային առևտուր և լոգիստիկա։

 

Global Finance ամսագրի մասին. այն հիմնադրվել է 1987թ., այն լույս է տեսնում ավելի քան 50,050 օրինակով և տարածվում 189 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակը ընդգրկում է կորպորատիվ և ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում և ֆինանսական կազմակերպություններում ներդրումային և ռազմավարական որոշումների ընդունման համար: Ամսագրի կայքը՝ GFMag.com, առաջարկում է ֆինանսական վերլուծություններ և հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում աշխատանքի 34-ամյա ժառանգության վրա: Global Finance ամսագրի գլխամասը գտնվում է Նյու-Յորքում, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Global Finance ամսագիրը բանկերի և ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ: