Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում
Evocabank-ը ճանաչվել է Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում ըստ Global Finance-ի:
28.10.2023Global Finance հեղինակավոր ամսագիրը Evocabank-ին ճանաչել է
2023թ. Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում:
Մրցանակաբաշխության հաղթողներն ընտրվել են Global Finance-ի խմբագրության կողմից՝ հաշվի առնելով ոլորտի ինսայդերների և տեխնոլոգիական փորձագետների տվյալները:
Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա՝
- ՓՄՁ շուկաների և կարիքների իմացություն
- ապրանքների և ծառայությունների շրջանակ
- շուկայական դիրք
- նորարարություն:
«Փոքր ձեռնարկություններն ամենուր տնտեսության հիմքն են, սակայն ընդգրկում են բիզնեսների լայն տեսականի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր արդյունաբերությանը, ոլորտին և աշխարհագրությանը հատուկ կարիքներ։», - ասաց Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Գտնելով ֆինանսական գործընկերներ, որոնք կենտրոնացած են տվյալ սեգմենտի վրա և տեղական գործընկերներին մատուցում են ծառայություններ անմիջապես տեղում, Global Finance-ը, յուրաքանչյուր երկրում և ավելի ընդարձակ մասշտաբով, յուրահատուկ ծառայություն է տրամադրում բոլոր այն խելամիտ ձեռնարկատերերին, որոնք ձգտում են ֆինանսական կարիքների հաջորդ մակարդակին»:
Կատարելագործելով իր ընթացակարգերը և ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ՝ Evoca-ն իր գործընկերներին առաջարկում է պարզ և նորարար լուծումներ իրենց բիզնեսի զարգացման համար:
Evocabank-ի ՓՄՁ վարկավորման ծրագրերն են՝
- Փոքր և միջին բիզնեսի վարկավորում
- Փոքր և միջին բիզնեսի վարկավորում «Գործընկեր»
- «ԳՀՀ - Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր
- «Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր
Ի դեպ, 2021 թվականին IFC-ն` Միջազգային Ֆինանսական Կորպորացիան, և Evocabank-ը համախմբեցին իրենց ուժերը, որպեսզի աջակցեն բիզնեսին, պահպանեն աշխատատեղերը և արագացնեն Հայաստանի տնտեսության վերականգնումը։ IFC-ի տրամադրած 15 միլիոն դոլար վարկավորումը Evocabank-ին հնարավորություն տվեց տրամադրել շրջանառու կապիտալ ու առևտրային վարկեր ԳՓՄՁ-ներին, հատկապես՝ տնտեսության կրիտիկական ոլորտներում, այդ թվում՝ առողջապահություն, պարենի արտադրություն, փաթեթավորում, էլեկտրոնային առևտուր և լոգիստիկա։ Այս տարի IFC-ի կողմից Evocabank-ին տրամադրված 15 միլիոն դոլարի նոր վարկը կօգնի խթանել տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը COVID-19-ի ձգձգվող ազդեցության պայմաններում:
Global Finance ամսագրի մասին. այն հիմնադրվել է 1987թ., այն լույս է տեսնում ավելի քան 50,000 օրինակով և տարածվում 193 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակը ընդգրկում է կորպորատիվ և ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում և ֆինանսական կազմակերպություններում ներդրումային և ռազմավարական որոշումների ընդունման համար: Ամսագրի կայքը՝ GFMag.com, առաջարկում է ֆինանսական վերլուծություններ և հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում աշխատանքի 36-ամյա ժառանգության վրա: Global Finance ամսագրի գլխամասը գտնվում է Նյու-Յորքում, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Global Finance ամսագիրը բանկերի և ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ: