Լավագույն մոբայլ բանկը Հայաստանում՝ ըստ SME Banking Club-ի
Evocabank-ը ճանաչվել է բիզնեսների համար լավագույն մոբայլ բանկը Հայաստանում:
11.05.2021
SME Banking Club-ը հրապարակել է ԱՊՀ երկրներում ու Կովկասում փոքր և միջին բիզնեսների համար մոբայլ և օնլայն բանկերի վերաբերյալ վերլուծության արդյունքները (Mobile Business Banking 2021 и Business Online Banking 2021) և ներկայացրել լավագույն բանկերն ըստ երկրների:
Evocabank-ն ընդգրկվել է նաև Հայաստանում լավագույն օնլայն բանկերի եռյակում:
Մոբայլ և օնլայն բանկերի ամենամյա վերլուծություններն իրականացվում են ըստ ծառայությունների ֆունկցիոնալության՝ հաշվի առնելով հաճախորդի համար տվյալ գործառույթի կարևորությունը և պահանջարկը:
SME Banking Club-ը բանկերի միջազգային ասոցիացիա է, որը ստեղծվել է գործնական ինֆորմացիայի փոխանակման նպատակով՝ թե ինչպես են տարբեր երկրների բանկերն ու այլ ֆինանսական կազմակերպությունները ծառայություններ մատուցում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար: