Նոր մրցանակ BACEE-ի կողմից
Evocabank-ն արժանացել է նոր մրցանակի BACEE-ի կողմից՝ միջազգային բանկային համագործակցության խթանման համար։
14.04.2025
Բուդապեշտում կայացած BACEE-ի 49-րդ միջազգային բանկային համաժողովի շրջանակում Evocabank-ն արժանացել է կարևոր մրցանակի՝ BACEE-ի կողմից՝ “Award for the Development of International Banking Cooperation”։
Մրցանակը հանձնվել է՝ բարձր գնահատելով Evocabank-ի ներդրումը միջազգային բանկային համագործակցության գործում։ Այս ճանաչումը վկայում է ոչ միայն Evocabank-ի առաջատար դիրքի, այլև Հայաստանի բանկային համակարգի միջազգային համբավի մասին։
«Միջազգային համագործակցության ընդլայնումն Evocabank-ի ռազմավարության հիմքում է։ Այս մրցանակը մեր թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է, ինչպես նաև ապացույց, որ մենք արդեն հաջողություններ ենք գրանցում միջազգային բիզնես հարթակներում»,– նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։
Evocabank-ը շարունակում է մեծ ներդրումներ կատարել ֆինանսաբանկային ոլորտում՝ ոչ միայն առաջարկելով ժամանակակից թվային լուծումներ, այլ նաև ամրապնդելով միջազգային կապերը։