Վերադառնալ
Մրցանակներ

Լավագույն թվային բանկը Հայաստանում

Evocabank-ը 2-րդ տարին անընդմեջ Լավագույն թվային բանկն է Հայաստանում՝ ըստ Global Banking and Finance Review ամսագրի։

08.05.2020
Լավագույն թվային բանկը Հայաստանում

Global Banking and Finance Review ամսագիրը
Evocabank-ին ճանաչել է
2020թ. Լավագույն թվային բանկը Հայաստանում:

Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առաջատար օնլայն և տպագիր ամսագիր է։ Այն 2010թ․-ից ներկայացում է անկախ տեղեկատվություն ֆինանսական աշխարհի՝ բենքինգ, բրոքերային գործարքներ, ֆոնդեր, կորպորտատիվ կառավարում, նախագծերի ֆինանսավորում, միացումներ ու միավորումներ, հարկեր ու հաշվապահություն, ներդրումներ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և այլ ակտուալ թեմաների մասին։

Ամեն տարի Global Banking & Finance Review ամսագիրը մրցանակներ է շնորհում փորձառությամբ և շարունակական զարգացմամբ աչքի ընկած ընկերություններին։

Մրցանակաբաշխության ժյուրին՝ բաղկացած հետազոտական թիմից, խմբագրից և հրատարակչից, ուսումնասիրում է անվանակարգերի թեկնածուներին՝ ըստ հստակ սահմանված չափանիշների, այնուհետև ընտրում հաղթողին։

Global Banking & Finance Review մրցանակն արտացոլում է ընկերության նորարարությունը, ձեռքբերումները, ռազմավարությունը, առաջադեմ և ոգեշնչող փոփոխությունները։

Evocabank-ը ստացել է մրցանակը նաև 2019թ․։

Ի դեպ, Evocabank-ը 3-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում նաև Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։