Evocabank-ը` Global Finance մրցանակաբաշխության հաղթող
Սեպտեմբերի 20-ին Դուբայի Ritz-Carlton DIFC-ում տեղի ունեցավ Global Finance-ի 23-րդ «Աշխարհի լավագույն թվային բանկեր» անվանակարգում մրցանակների տարեկան հանձնման արարողությունը:
28.09.2022Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանին հանձնվեց Հայաստանում Լավագույն սպառողական թվային բանկ մրցանակը: Ի դեպ, Բանկն այս մրցանակը ատանում է 6-րդ տարին անընդմեջ:
«Evocabank-ի համար չափազանց պարտավորեցնող է Հայաստանում լավագույն թվային բանկ ճանաչվելը: Վերջերս Բանկում մեկնարկեց թվային տրանսֆորմացիայի նոր փուլ, որի արդյունքում բարելավվեցին թվային ծառայությունները և հաճախորդների հեռահար սպասարկման ենթակառուցվածքը», - նշեց Բանկի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:
Մրցանակների հանձնման արարողությանը ներկա էին տարածաշրջանի և աշխարհի լավագույն թվային բանկերը:
Global Finance ամսագիրը հիմնադրվել է 1987թ.: Այն լույս է տեսնում ավելի քան 50,000 օրինակով և տարածվում է 189 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողները կորպորատիվ և ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաներ են, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում և ֆինանսական կազմակերպություններում ներդրումային և ռազմավարական որոշումների ընդունման համար: Global Finance-ի մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ:
Evocabank-ն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ձգտելով դառնալ ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու: