2 նոր մրցանակ Global Business and Finance Magazine-ի կողմից
Evocabank` ամենաարագ զարգացող և ամենանորարար թվային Բանկը Հայաստանում։
01.02.2024Evocabank-ը Global Business and Finance Magazine-ի կողմից արժանացել է միանգամից 2 մրցանակի՝
- Fastest Growing Bank in Armenia 2024
- Most Innovative Digital Bank in Armenia 2024
Evocabank-ի շարունակական ձեռքբերումներն ու միջազգային ընկերությունների կողմից տարբեր մրցանակների արժանանալը խոսում են Բանկի ճիշտ ռազմավարության, հաճախորդամետ ծառայությունների և փոփոխություններին արագ արձագանքելու մասին:
Մենք շարունակում ենք փոխել բանկային ոլորտի կարծրատիպերը՝ Բանկ-Գործընկեր փոխհարաբերությունների մեջ սահմանելով հարմարավետության, արդյունավետության և թափանցիկության նոր չափանիշներ։
Այս մրցանակները մեզ էլ ավելի են մոտեցնում Բանկի տեսլականին՝ լինել ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց Բանկ այցելելու:
Evocabank-ը շարունակում է խթանել նորարարությունը, տնտեսական աճը և հզոր բանկային արժեքների ստեղծումը: