4 նոր մրցանակ Evocabank-ին Global Finance-ի կողմից
Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից Evocabank-ն արժանացել է 4 մրցանակի։
11.08.2023Global Finance-ը հայտարարել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում 2023 թվականի լավագույն թվային բանկերի մրցանակաբաշխության հաղթողներին, ըստ որի, Evocabank-ը ճանաչվել է՝
- Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում 2023/The Best Consumer Digital Bank in Armenia for 2023
- Լավագույն սպառողական մոբայլ բանկային հավելվածը Հայաստանում 2023/The Best Consumer Mobile Banking App in Armenia for 2023
- Լավագույն կորպորատիվ թվային բանկը Հայաստանում 2023/The Best Corporate Digital Bank in Armenia for 2023
- Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում 2023/The Best SME Banking in Armenia for 2023
Հաղթողներն ընտրվել են խորհրդատվության, տեխնոլոգիաների և աութսորսինգի համաշխարհային առաջատար «Infosys» ընկերության բարձրակարգ գնահատողների կողմից:
Հաղթող բանկերը ընտրվել են հետևյալ չափանիշների հիման վրա`
-
Թվային հաճախորդների ներգրավման և սպասարկման հուսալի ռազմավարություն,
-
թվային ծառայությունների ոլորտում հաճախորդների ներգրավում,
-
թվային հաճախորդների թվաքանակի աճ,
-
բանկային պրոդուկտների տիրույթի ընդլայնում, թվային նախաձեռնությունների արդյունքում ստացված զգալի օգուտների վկայություն,
-
վեբ կայքի ու դրա մոբայլ տարբերակի դիզայն և ֆունկցիոնալ բնութագրիչներ:
«Արհեստական ինտելեկտի և ավտոմատացման արագ առաջընթացի պայմաններում թվայնացման լավագույն առաջարկների չափանիշները մշտապես զարգանում են»,- ասաց Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակներով պարգևատրվում են այն ֆինանսական հաստատությունները, որոնք պատասխանատվությամբ սկսել և շարունակում են թվայնացման ուղին»:
Global Finance ամսագրի մասին. այն հիմնադրվել է 1987թ., այն լույս է տեսնում ավելի քան 50,000 օրինակով և տարածվում 193 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակը ընդգրկում է կորպորատիվ և ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում և ֆինանսական կազմակերպություններում ներդրումային և ռազմավարական որոշումների ընդունման համար: Ամսագրի կայքը՝ GFMag.com, առաջարկում է ֆինանսական վերլուծություններ և հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում աշխատանքի 36-ամյա ժառանգության վրա: Global Finance ամսագրի գլխամասը գտնվում է Նյու-Յորքում, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Global Finance ամսագիրը բանկերի և ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ:
Evocabank-ն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ձգտելով դառնալ ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու: