Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում
Evocabank-ը 6-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում:
23.08.2022Global Finance հեղինակավոր ամսագիրը Evocabank-ին ճանաչել է
2022թ. Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում:
Հաղթողներն ընտրվել են խորհրդատվության, տեխնոլոգիաների և աութսորսինգի համաշխարհային առաջատար «Infosys» ընկերության բարձրակարգ գնահատողների կողմից:
Հաղթող բանկերը ընտրվել են հետևյալ չափանիշների հիման վրա`
- թվային հաճախորդների ներգրավման և սպասարկման հուսալի ռազմավարություն,
- թվային ծառայությունների ոլորտում հաճախորդների ներգրավում,
- թվային հաճախորդների թվաքանակի աճ,
- բանկային պրոդուկտների տիրույթի ընդլայնում, թվային նախաձեռնությունների արդյունքում ստացված զգալի օգուտների վկայություն,
- վեբ կայքի ու դրա մոբայլ տարբերակի դիզայն և ֆունկցիոնալ բնութագրիչներ:
Global Finance ամսագրի մասին. այն հիմնադրվել է 1987թ., այն լույս է տեսնում ավելի քան 50,000 օրինակով և տարածվում 189 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակը ընդգրկում է կորպորատիվ և ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում և ֆինանսական կազմակերպություններում ներդրումային և ռազմավարական որոշումների ընդունման համար: Ամսագրի կայքը՝ GFMag.com, առաջարկում է ֆինանսական վերլուծություններ և հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում աշխատանքի 35-ամյա ժառանգության վրա: Global Finance ամսագրի գլխամասը գտնվում է Նյու-Յորքում, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Global Finance ամսագիրը բանկերի և ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ: