Լավագույն թվային բանկը Հայաստանում
Evocabank-ը 3-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Լավագույն թվային բանկը Հայաստանում ըստ Global Banking & Finance Review-ի:
02.06.2021Evocabank-ը ճանաչվել է 2021թ. Լավագույն թվային բանկը Հայաստանում Global Banking & Finance Review ամսագրի կողմից:
Global Banking & Finance Awards մրցանակները յուրաքանչյուր տարի շնորհվում են շարունակական զարգացում ապահովող, նորարար, առաջադեմ ընկերություններին՝ հաշվի առնելով նրանց ռազմավարությունը և ձեռքբերումները: Հետազոտական թիմից, խմբագրից և հրատարակչից բաղկացած մրցանակաբաշխության ժյուրին ուսումնասիրում է անվանակարգերի թեկնածուներին՝ ըստ հստակ սահմանված չափանիշների, և ընտրում հաղթողին։
Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առաջատար օնլայն և տպագիր ամսագիր է։ Այն 2010թ․-ից ներկայացնում է անկախ տեղեկատվություն ֆինանսական աշխարհի՝ բենքինգ, բրոքերային գործարքներ, ֆոնդեր, կորպորատիվ կառավարում, նախագծերի ֆինանսավորում, միացումներ ու միավորումներ, հարկեր ու հաշվապահություն, ներդրումներ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և այլ ակտուալ թեմաների մասին։
Ի դեպ, 2020թ. Evocabank-ը նաև 4-րդ տարին անընդմեջ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում։