Վերադառնալ
Մրցանակներ

Նոր մրցանակ Evoca-ին՝ Excellence in New Products Development

Տարին դեռ նոր է սկսվել, բայց Evocabank-ն արդեն համալրել է իր մրցանակների շարքը։ Նոր մրցանակն այս անգամ Mastercard-ի կողմից է։

21.01.2025
Նոր մրցանակ Evoca-ին՝ Excellence in New Products Development

Նոր մրցանակ՝ Excellence in New Products Development

Evocabank-ի մրցանակների շարքին ավելացավ ևս մեկը։ Նոր մրցանակը մեր գործընկեր Mastercard-ի կողմից է։

2024 թվականի ընթացքում Evocabank-ը ներկայացավ նոր նախագծերով ու համագործակցություններով, որոնց արդյունքում իր հաճախորդներին առաջարկեց գերժամանակակից գործիքներ ու ինովացիոն պրոդուկտներ։

Բանկը ներկայացրեց մի քանի նոր պրոդուկտ՝ Mastercard Digital քարտը, Հայաստանում առաջին միջազգային թվային նվեր քարտը` Mastercard Digital Gift Card-ը և այլն։

Evocabank-ը շարունակում է անցնել թվային բանկինգի սահմանները՝ իր բոլոր գործընկերների համար ապահովելով նորարար բանկային ծառայություններ և ավելի պարզ, արագ ու հարմար ֆինանսական գործիքներ: