Վերադառնալ
Մրցանակներ

Evocabank` լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում

Global Finance հեղինակավոր ամսագիրը Evocabank-ին ճանաչել է 2025թ. Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում:

03.10.2024
Evocabank` լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում

4-րդ տարին անընդմեջ Evoca-ն Global Finance միջազգային հեղինակավոր ամսագիրի կողմից ստանում է «Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում» մրցանակը։                                                

Մրցանակաբաշխության հաղթողներն ընտրվել են Global Finance-ի խմբագրության կողմից՝ հաշվի առնելով ոլորտի ինսայդերների, ղեկավարների և փորձագետների տվյալները:

Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա՝

  • ՓՄՁ շուկաների և կարիքների իմացություն,
  • Ապրանքների և ծառայությունների շրջանակ,
  • Շուկայական դիրք,
  • Նորարարություն:

Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն ընդգծեց համաշխարհային տնտեսության մեջ փոքր և միջին ձեռնարկությունների կարևոր դերի մասին․ «Յուրաքանչյուր տարածաշրջանում ՓՄՁ-ները տնտեսության և աշխատատեղերի աճի հիմքն են: Global Finance-ը պարտավորվում է ուշադրություն դարձնել այն ֆինանսական հաստատություններին, որոնք աջակցում են այս կարևոր հատվածին ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ մակարդակում՝ հնարավորություն տալով ՓՄՁ-ներին հասնել նոր ֆինանսական հաջողությունների»: