Վերադառնալ
Մրցանակներ

Մրցանակներ Evocabank-ին Armenia Digital Awards 2024-ի կողմից

Evocabank-ն ունի 2 նոր մրցանակ՝ «Լավագույն վեբ դիզայն՝ evoca.am» և «Լավագույն բջջային նորարարական բանկային հավելված՝ EvocaTOUCH»։

01.11.2024
Մրցանակներ Evocabank-ին Armenia Digital Awards 2024-ի կողմից

Evocabank-ի մրցանակների շարքին ավելացան ևս 2-ը Armenia Digital Awards 2024-ի կողմից․ Լավագույն վեբ դիզայն` evoca.am և Լավագույն բջջային նորարարական բանկային հավելված՝ EvocaTOUCH։

Այս մրցանակները ընդգծում են Evocabank-ի շարունակական vision-ը՝ մատուցել թվային՝ mobile-first ծառայություններ, և ապահովել բանկային նորարարական լուծումներ:

evoca.am կայքը օգտատերերին առաջարկում է պարզ, հարմար և ինտուիտիվ ինտերֆեյս: Կայքում կան բլոգերի և նորությունների բաժիններ, որոնց միջոցով հնարավոր է ծանոթանալ Բանկի ամենավերջին նորություններին և առաջարկներին։

Միևնույն ժամանակ, EvocaTOUCH հավելվածը նոր ստանդարտ է սահմանում մոբայլ բանկինգում` հաճախորդներին տրամադրելով նորագույն գործիքներ և հնարավորություններ՝ իրենց ֆինանսական գործարքներն արագ ու ապահով իրականացնելու համար։

Evocabank-ը շարունակում է անցնել թվային բանկինգի սահմանները՝ իր բոլոր գործընկերների համար ապահովելով նորարար բանկային ծառայություններ և ավելի պարզ, արագ ու հարմար ֆինանսական գործիքներ: