Վերադառնալ
Մրցանակներ

Evocabank` Օրինապահ հարկ վճարող

Evocabank-ը ՊԵԿ-ի կողմից արժանացել է «Օրինապահ հարկ վճարող»-ի հավաստագրի:

14.02.2023
Evocabank` Օրինապահ հարկ վճարող

Բանկը 2022 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 

1․     գործունեություն է իրականացրել «K 64.19 Բանկերի գործունեություն» ոլորտում,

2․     սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին է ներկայացրել օրենսդրությամբ  նախատեսված բոլոր հաշվարկները (հաշվետվությունները),

3․     կատարել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ բոլոր պարտավորությունները,

4․     Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկ վճարողի մոտ իրավախախտումներ չի ունեցել։ 

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ հավաստագիրը շնորհվում է մեկ տարի ժամկետով, իսկ օրինապահ հարկ վճարող համարվելու համար անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ներկայացնել հաշվարկները և վճարել հարկերը, չունենալ հարկային և (կամ) մաքսային իրավախախտումներ, այդ թվում՝ աշխատողների գրանցման մասով: 

Evocabank-ն առանձնահատուկ կարևորություն է տալիս ՀՀ տնտեսության զարգացմանն ու աճին՝ մասնակցելով մի շարք ծրագրերի և միջոցառումների։