Լավագույն մոբայլ բանկը Հայաստանում՝ ըստ SME Banking club-ի
Evocabank-ն ընդգրկվել է բիզնեսների համար ԱՊՀ լավագույն 20 մոբայլ բանկերի ցանկում և ճանաչվել լավագույնը Հայաստանում:
08.06.2020Ցանկում ընդգրկվել են ԱՊՀ երկրների և Կովկասի բանկերը, որոնք աշխատում են փոքր և միջին բիզնեսների հետ: Լավագույն մոբայլ բանկերը որոշվել են SME Banking club-ի փորձագետների կողմից՝ ըստ իրենց ֆունկցիոնալության՝ հաշվի առնելով հաճախորդի ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունների կարիքները:
Լավագույն մոբայլ բանկերն են`
- Հայաստան - Evocabank
- Բելառուս - Альфа-Банк
- Վրաստան - TBC Bank
- Ղազախստան - Kaspi Bank
- Ղրղզստան - RSK BANK
- Մոլդովա - FinComBank
- Ռուսաստան - ДелоБанк
- Ուզբեկստան - Hamkor Bank
- Ուկրաինա - Альфа-Банк
SME Banking Club-ը բանկերի միջազգային ասոցիացիա է, որը ստեղծվել է գործնական ինֆորմացիայի փոխանակման նպատակով՝ թե ինչպես են տարբեր երկրների բանկերն ու այլ ֆինանսական կազմակերպությունները ծառայություններ մատուցում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար:
Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ այստեղ: