Վերադառնալ
Պրոդուկտներ

Բանկային վճարումների ընդունում ՄոբիԴրամ տերմինալներով

Այսուհետ կարելի է կատարել վարկի մարումներ կամ քարտի և հաշվի համալրումներ ՄոբիԴրամի շուրջ 100 տերմինալներում:

19.03.2018
Բանկային վճարումների ընդունում ՄոբիԴրամ տերմինալներով

Բանկը, կարևորելով հաճախորդների սպասարկման որակի բարձրացումը, շարունակաբար մեծացնում է իր ծառայություների հասանելիությունը և առաջարկում նոր լուծումներ, որոնք խնայում են բանկային գործարքների իրականացման համար ծախսվող ժամանակը:

Այդ նպատակով Բանկը սկսել է համագործակցել ՄոբիԴրամ բջջային և առցանց վճարումների համակարգի հետ:

Այսուհետ կարելի է կատարել վարկի մարումներ կամ քարտի և հաշվի համալրումներ ՄոբիԴրամի շուրջ 100 տերմինալներում:

Մինչև 1,000-50,000 ՀՀ դրամ գործարքների համար կգանձվի 200 դրամ, իսկ 50,001-100,000 դրամ գործարքների համար ՝ 300 դրամ միջնորդավճար: