Վերադառնալ
Պրոդուկտներ

Ավտովարկ՝ սկսած 9․9%-ից

Մեր գործընկեր Auto Gallery-ի հետ միասին միայն Evoca հաճախորդներին առաջարկում ենք ավտովարկի բացառիկ պայմաններ։

01.10.2024
Ավտովարկ՝ սկսած 9․9%-ից

Պետք է ավտովարկ և որոշել ես դիմել Evoca-ին, իմացիր՝ արդեն ունես արտոնյալ պայմաններ։

Նոր մեքենա, ցածր տոկոսադրույք

Դու գիտես, որ Evoca-ում ավտոմեքենա կարող ես ձեռք բերել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից։ Առաջնային շուկայի դեպքում՝ Evoca-ն համագործակցում է մի շարք ավտոսրահների հետ և առաջարկում վարկավորման արտոնյալ պայմաններ։

Այս անգամ խոսենք մեր գործընկեր Auto Gallery-ի հետ համատեղ բացառիկ առաջարկի մասին։ Պայմաններ, որոնց վստահ ենք՝ շաաատ երկար ես սպասել։ Չես հավատա, բայց մեզ մոտ կարող ես ձեռք բերել ավտովարկ՝ սկսած 9․9%-ից։

Արագ, շատ արագ

Վարկավորման արտոնյալ պայմանները հերիք չի, դու նաև ունես տեղում վարկային հայտ ներկայացնելու հնարավորություն։ Հայտը ներկայացնելուց հետո հարցման պատասխանը ստանում ես րոպեների ընթացքում։ Կարող ես տեղում կնքել վարկային պայմանագիրը և դու ունես նոր ավտոմեքենա՝ հատուկ պայմաններով։

Բա որ սա էլ իմանաս

Օնլայն վարկավորման դեպքում՝ ավտովարկը տրամադրվում է առանց սպասարկման վճարների, իսկ ԿԱՍԿՈ ապահովագրությունը վարկի մայր գումարի մնացորդի չափով յուրաքանչյուր տարի մինչև վարկի մարման վերջնաժամկետը կնքվում է Բանկի կողմից և Բանկի հաշվին:

Լաաավ, գիտենք, որ էլ չես համբերում։ Ավտովարկի մասին քո բոլոր հարցերի պատասխանները կամ, ինչպես դասականներն են ասում, մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ։