Քարտից քարտ փոխանցումներ Visa Direct-ի միջոցով
Evocabank-ը Visa International ընկերության կողմից ստացել է Visa Direct քարտից քարտ փոխանցումներ իրականացնելու արտոնագիր։
05.11.2020Այսուհետ Visa Direct-ի միջոցով Դուք կարող եք գումար ուղարկել և ստանալ աշխարհի մի շարք երկրների Visa քարտատերերի միջև։
Ձեր փոխանցումներն իրականցվում են արագ՝ 24/7/365 ռեժիմով։ Ներկայումս կարելի է գումար փոխանցել ու ստանալ Հայաստանի և ԱՊՀ երկրների, ինչպես նաև՝ Բուլղարիայի, Չեխիայի, Սլովակիայի, Բալթյան հանրապետությունների, Հունաստանի Visa քարտատերերի միջև։ Երկրների ցանկը շուտով համալրվելու է։
Visa Direct փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել EvocaTOUCH հավելված, ընտրել Տերմինալ, ապա Քարտից քարտ փոխանցում, և լրացնել՝
- փոխանցող քարտատիրոջ տվյալները,
- ստացող քարտատիրոջ քարտի համարը և անուն ազգանունը,
և սեղմել Կատարել գործարք։
Visa Direct փոխանցումներն անվտանգ են և վերահսկվում են Visa-ի բազմամակարդակ անվտանգության համակարգերով։ Գործարքներն ապահովված են 3D secure համակարգով։
Visa Direct փոխանցումներ կատարելիս՝ գանձվում է սակագին՝
- Evocabank-ի Arca, Visa և Mastercard քարտերից փոխանցման դեպքում ՝ Բանկի սակագին +0.5%, նվազագույնը՝ 600 ՀՀ դրամ,
- Arca համակարգի անդամ բանկերի Arca, Visa և Mastercard քարտերից և ՎՏԲ–Հայաստան բանկի Visa և Mastercard քարտերից փոխանցման դեպքում՝ 1%, նվազագույնը՝ 600 ՀՀ դրամ։
Evocabank-ը, որպես նորարար և ժամանակակից բանկ, մշտապես բարելավում է իր ծառայությունները՝ դարձնելով Ձեր գործարքներն ավելի արագ, հարմարավետ և ապահով։