Փոփոխություններ Evoca Visa Infinite քարտապանների համար
Ներկայացնում ենք նոր Visa Airport Companion հավելվածը, որի միջոցով ավելի քան 1,200 օդանավակայանի բիզնես սպասասրահներ Ձեզ համար կլինեն հասանելի։
27.09.2024
Ճանապարհորդությունը դեռ երբեք այսքան հարմար ու հաճելի չի եղել․․․
Visa-ի բացառիկ առաջարկն այս անգամ մեր Evoca Visa Infinite քարտապանների համար է։
Հոկտեմբերի 1-ից հասանելի կլինիVisa Airport Companion հավելվածը, որտեղ գրանցվելով՝ Դուք ոչ միայն ստանում եք թվային անդամակցություն, այլ նաև հնարավորություն՝ ծանոթանալու բիզնես սրահներին, ստուգելու Ձեզ հասանելի տարեկան մուտքերի քանակը և այլ առավելություններ։
Ամբողջ աշխարհում ավելի քան 1,200 օդանավակայանի բիզնես սպասասրահներ սպասում են Ձեզ: Էքսկլյուզիվ սպասարկում, նորաոճ միջավայր, հատուկ առավելություններ միայն Evoca Visa Infinite գործընկերների համար:
Դուք կարող եք օգտվել օդանավակայանների բիզնես սպասասրահների անսահմանափակ մուտքերից, եթե նախորդ 12 ամսվա ընթացքում Ձեր Evoca Visa Infinite քարտով կատարել եք առնվազն $400 կամ համարժեք արտարժույթի անկանխիկ վճարումներ։ Իսկ եթե ոչ, կակտիվանա տարեկան 6 անվճար մուտքի հնարավորությունը։
Դուք գտաք օդանավակայաններում հարմարավետության Ձեր բանալին։ Պարզություն` սկզբից մինչև վերջ. ընդամենը հարկավոր է`
- Ներբեռնել Visa Airport Companion հավելվածը,
- Գրանցել Ձեր վավեր Visa Infinite պրեմիում քարտը,
- Ստանալ Ձեր թվային բաժանորդագրության անցագիրը:
Չմոռանաք, որ կարող եք օգտագործել նաև Visa Concierge չատ-բոտը՝ Ձեր թվային բաժանորդագրությունը ստանալու համար։
Իսկ թե ինչպե՞ս գրանցվել Visa Airport Companion հավելվածում և մուտք գործել բիզնես սրահներ, ծանոթացեք այստեղ: