Քոբրենդային քարտ Reebok Sports Club Armenia-ի հետ
Բանկը Reebok Sports Club Armenia-ի հետ համատեղ ներկայացնում է քոբրենդային քարտ:
28.03.2017Բանկը Reebok Sports Club Armenia-ի հետ համատեղ ներկայացնում է քոբրենդային քարտ:
Քարտը հնարավորություն է տալիս ստանալու 100,000-ից մինչև 1,000,000 ՀՀ դրամ քարտային վարկ՝ տարեկան 18% անվանական տոկոսադրույքով և 12 ամիս մարման ժամկետով:
Քարտային վարկ ստանալու համար անհրաժեշտ է՝
100,000 – 500,000 դրամ վարկի դեպքում՝
- ID քարտ, կամ անձնագիր և սոց. քարտ,
- լինել գրանցված աշխատող,
- վերջին 12 ամսում դասակարգված վարկերի բացակայություն,
- վերջին 12 ամսվա ընթացքում ժամկետանց օրերի քանակը չգերազանցի 30 օրը,
500,001- 1,000,000 դրամ վարկի դեպքում նաև՝
- բոլոր վարկերի գծով ամսական մարումները չպետք է գերազանցեն զուտ եկամտի 50%-ը,
- վերջին աշխատավայրում նվազագույնը 6 ամիս աշխատանքային ստաժ:
Վարկի գումարով կարելի է՝
- Վճարել սպորտային ակումբի այցելության տարեկան անդամակցության փաթեթի համար,
- Կատարել գնումներ ակումբի տարածքում գտնվող Reebok Fit Hub սրահում,
- Օգտվել մարզասրահի սրճարաններից և այլ ծառայություններից:
Քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է սպորտայի ակումբի ընդունարանում լրացնել համապատասխան դիմումը:
Մարզասրահի ծառայություններին և փաթեթների գներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 010 36 36 36:
Քարտի և քարտային վարկի մասին մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 56 20 36: