Փոխանցիր գումար հեռախոսահամարով
Այժմ դու կարող ես փոխանցել գումար հեռախոսահամարով ArCa անդամ այլ բանկի հաճախորդի՝ EvocaTOUCH հավելվածից:
06.06.2022Evocabank-ը ArCa-ի հետ համատեղ առաջինը Հայաստանում ներկայացնում է Փոխանցումներ հեռախոսահամարով նոր ծառայությունը:
Ցանկանու՞մ ես ընկերոջդ գումար փոխանցել, բայց չունե՞ս նրա բանկային տվյալները:
Այժմ դա խնդիր չէ: Այլևս պետք չէ նրանից խնդրել, որ քեզ ուղարկի քարտի նկարը կամ հաշվեհամարը:
Evoca-ի հետ դու կարող ես փոխանցել գումար արդեն նաև այլ բանկերի քարտերին՝ Ամերիաբանկի, Արարատբանկի, Արդշինբանկի, Արմսվիսբանկի, Բիբլոս Բանկ Արմենիայի, Ինեկոբանկի, Կոնվերս Բանկի և Հայէկոնոմբանկի քարտապաններին` իմանալով միայն քարտատիրոջ հեռախոսահամարը:
Փոխանցումը կատարելու համար մուտք գործիր EvocaTOUCH հավելված, սեղմիր Փոխանցել, ապա ընտրիր Փոխանցում կոնտակտային տվյալներով, որից հետո՝ Այլ բանկի հաճախորդ:
Պարզապես լրացրու հեռախոսահամարը, գումարի չափը և կատարիր քո փոխանցումը*:
Գումարը կնսի ստացողի քարտին`հաշված վայրկյանների ընթացքում` և աշխատանքային, և ոչ աշխատանքային ժամերին:
Իսկ եթե այն անձը, ում փոխանցում ես գումարը, Evoca-ի հաճախորդ է, փոխանցումը կկատարվի առանց որևիցե միջնորդավճարի:
*Փոխանցումը կկատարվի Բանկում գործող Փոխանցում քարտին ծառայության սակագներով: