Անցիր էլեկտրական մեքենայի Evoca-ի հետ
Հարմարավետություն, արագություն, շրջակա միջավայրի պահպանություն. Evocabank-ն առաջարկում է էլեկտրական մեքենաների ձեռքբերման ֆինանսավորում:
09.11.2022Evocabank-ն առաջարկում է անհատական օգտագործման էլեկտրական մեքենաների ձեռքբերման վարկ` մինչև 50,000,000 դրամի չափով և մինչև 7 տարի մարման ժամկետով:
Տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 12%*:
Առաջնային շուկայից գնելու դեպքում դուք կստանաք մեքենայի` ավտոսրահի իրացման գնի մինչև 80%-ը:
Վարկի մանրամասներին ծանոթացեք այստեղ կամ զանգահարեք 010605555 հեռախոսահամարով:
Ինչու՞ գնել էլեկտրական մեքենա (EV - electric vehicle)
Էլեկտրական մեքենաներն առավել անվտանգ են և էկոլոգիապես մաքուր: Էլեկտրական մեքենա վարելով դուք հոգ եք տանում շրջակա միջավայրի մասին, քանի որ EV մեքենաներն ավելի քիչ վնասակար գազային արտանետումներ են թողնում:
Էլեկտրական մեքենաները սովորաբար ավելի ամուր են ու հուսալի, ինչի շնորհիվ հազվադեպ են փչանում: Ի տարբերություն ավանդական` բենզինով կամ դիզելային վառելիքով մեքենաների` դուք չեք ունենա մեքենայի շարժիչի հետ հաճախ հանդիպող անսարքություններ, ինչպես նաև` մեքենայի յուղ, ֆիլտր, անտիֆրիզ և մի շարք մասեր փոխելու անհրաժեշտություն:
Էլեկտրական մեքենաներն առավել հարմար են քաղաքային տեղաշարժման համար, քանի որ հաճախ կատարվող կանգառներն ու շարժիչի գործարկումը խնդիր չէ մեքենայի համար, իսկ շարժիչի աղմուկը գրեթե բացակայում է:
Ինչպիսի՞ ֆինանսական օգուտներ կունենաք էլեկտրական մեքենայի անցնելով
Էլեկտրական շարժիչով մեքենաների ՀՀ ներկրումն ազատված է մաքսատուրքերից, ինչպես նաև` 20% ավելացված արժեքի հարկից։ Այսինքն` հարկային-մաքսային առավելության շնորհիվ դուք ազատվում եք հարկերից` մեքենայի գնի մոտ 35%-ի չափով:
Էլեկտրական մեքենա վարելով դուք խնայում եք վառելիքի վրա ծախսվող գումարը: Մեքենայի գնման գումարը մի քանի տարում ձեզ ետ է գալու, քանի որ լիցքավորման ծախսն առնվազն 10 անգամ ավելի ցածր է, քան բենզինի կամ դիզելային վառելիքի ծախսը:
Ամբողջապես էլեկտրական շարժիչով կահավորված մեքենաներն ազատված են նաև կայանման վճարներից (կարմիր գիծ)։
Ինչպե՞ս լիցքավորել էլեկտրական մեքենան
Հաճախ վարորդները հրաժարվում են էլեկտրական մեքենա գնելուց, քանի որ չեն պատկերացնում, թե ինչպես է կարելի այն լիցքավորել: EV մեքենան կարելի է լիցքավորման միացնել տնից, ավտոտնակից և հասարակական վայրերում տեղադրված լիցքավորման կայաններից։
Երևանում վարորդը միջինում վարում է 25կմ, այսինքն` մեքենայի մեկ ամբողջական լիցքավորման շնորհիվ կարելի է մեքենան վարել մոտ 1 շաբաթ:
ՀՀ տարածքում առկա էլեկտրական մեքենաների լիցքավորման անվճար կայաններ կարելի է գտնել ինչպես Երևանում, այնպես էլ` Երևանից դուրս` բոլոր մարզերում: Կայաններում կգտնեք նաև հոսանքի փոխարկիչներ` տարբեր մոդելների մեքենաների համար: Լիցքավորիչների գտնվելու վայրերը կարող եք տեսնել քարտեզով այստեղ:
EV մեքենաների լիցքավորման միակ անհարմարությունը կարող է լինել լիցքավորման տևողությունը: Եթե տանը կամ ավտոտնակում ունեք լիցքավորման հնարավորություն, մեքենան գիշերը լիցքավորելը լավագույն տարբերակն է: Հակառակ դեպքում լիցքավորումը կարող է տևել 1-ից մինչև մի քանի ժամ։ ՀՀ-ում սահմանափակ քանակով կան նաև արագ լիցքավորման կայաններ:
Էլեկտրական մեքենաները կարելի է նույնիսկ վերալիցքավորել՝ օգտագործելով արևային վերականգնվող էներգիա, ինչը կարող է բարձրացնել երկրի էներգետիկ անկախությունը:
Ու՞ր դիմել մեքենայի անսարքության դեպքում
Վերջին տարիներին Հայաստանում բացվել են էլեկտրական մեքենաներ սպասարկող սերվիս-կենտրոններ։ Էլեկտրական մեքենաների սպասարկման ծախսերը նույնպես ավելի ցածր են: Կան նաև EV մեքենաներ արտադրող ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչներ, որոնք նոր մեքենա գնելու դեպքում տրամադրում են երաշխիք, սպասարկում և այլ արտոնություններ։
Այսօր ՀՀ-ում կա ավելի քան 600 էլեկտրական մեքենա: Վերջինիս քանակի աճին զուգահեռ կբարելավեն նաև սպասարկման պայմանները և հարմարությունները:
Evocabank-ը մշտապես ներդնում է միջազգային շուկային համապատասխան պրոդուկտներ և ծառայություններ` զարգացնելով երկրի էկոհամակարգը:
*Տարեկան փաստացի տոկոսադրույք` 15.08% - 15.75%