Evoca Digital քարտեր
Թվային ապագան Evoca-ում է․ EvocaTOUCH հավելվածում արդեն կարող ես ձեռք բերել Evoca Digital քարտերը՝ քո նախընտրած դիզայնով։
16.06.2023Այսուհետ «Քարտս թողեցի տանը», «Քարտս մնաց մյուս պայուսակիս մեջ», «Քարտս մոռացա բանկոմտի մեջ» և նմանատիպ շատ այլ արտահայտություններ ակտուալ չեն մեզ մոտ։ Evoca Digital քարտը Visa միջազգային վճարային համակարգի թվային քարտ է, որի միջոցով կարող ես իրականացնել քարտային բոլոր տեսակի գործարքներ՝ միայն այն տարբերությամբ, որ քարտը քեզ մոտ կլինի ոչ թե ֆիզիկապես, այլ քո EvocaTOUCH հավելվածում։
Քո բոլոր թվային գործարքները այժմ կլինեն ավելի արագ ու ապահով։ Կարող ես կատարել վճարումներ օնլայն հարթակում ցանկացած վայրից և ցանկացած ժամի։ Թվային քարտը կարող ես կցել նաև Apple Pay-ին և Google Pay-ին:
Evoca Digital քարտը կարող ես պատվիրել EvocaTOUCH հավելվածով, և քարտը կակտիվանա րոպեների ընթացքում։ Ի դեպ, քարտը մինչև դեկտեմբերի 31-ը պատվիրելու դեպքում՝ այն կստանաս ամբողջովին ԱՆՎՃԱՐ: Թվային քարտը քոնը կլինի քո իսկ նախընտրած արժույթով և դիզայնով։
Ի դեպ, հավելվածում դու կգտնես Evoca Digital քարտի 5 դիզայն։ Կարող ես ընտրել քո սիրելի դիզայնը և փոփոխել այն երբ ցանկանաս։ Իսկ շուտով քեզ սպասվում են թվային քարտի դիզայնի շաաաատ հետաքրքիր տարբերակներ:
Evoca Digital քարտերի պայմաններին ավելի մանրամասն կարող ես ծանոթանալ այստեղ։
Իսկ հիմա եկեք խոսենք ֆիզիկական և թվային քարտերի տարբերության մասին․
Ֆիզիկական քարտի վրա երևում է քարտի համարը, CVV կոդը և ժամկետի ավարտը, իսկ թվային քարտի դեպքում՝ տվյալ ինֆորմացիան հասանելի է միայն հավելվածում։ Մյուս տարբերությունն այնն է, որ թվային քարտով օնլայն գործարք իրականացնելիս ոչ մի ֆինանսական տվյալ հասանելի չէ երրորդ կողմին, որն էլ զերծ է պահում քարտապանին ցանկացած տեսակի խարդախությունից։
Ամփոփելով նշենք թվային քարտերի հիմնական առավելությունները․
- Արագություն - ի տարբերություն ֆիզիկական քարտի՝ թվային քարտն ակտիվանում է վայրկյանների ընթացքում։ Քարտի ժամկետը լրանալու դեպքում առանց ավելորդ ժամանակ կորցնելու՝ կարող ես շատ արագ վերաակտիվացնել այն։ Թվային քարտը նաև հեշտ վերահսկելի է։ Այն հնարավոր է ակտիվացնել և ապաակտիվացնել մեկ ակնթարթում։
- Անվտանգություն - քարտի տվյալները հասանելի են միայն հավելվածում, ինչն էլ պաշտպանում է երրորդ կողմի հնարավոր խարդախություններից: Թվային քարտերի դեպքում այն բանկոմատներում մնալու կամ մոռանալու տարբերակներից նույնպես կարող ես խուսափել։
- Ճկունություն - այժմ EvocaTOUCH հավելվածում հասանելի է թվային քարտի 5 դիզայն։ Շուտով կներկայացնենք մի շարք նոր, հետաքրքիր դիզայններ։ Այս ամենի հետ մեկտեղ, դու նաև հնարավորություն ունես ցանկացած պահի փոխել քարտիդ դիզայնը։
- Պարզություն - թվային քարտերով յուրաքանչյուր գործընթաց ավելի պարզ է, արագ ու հարմար․ այն հիմնականում արտացոլվում է օնլայն հարթակում գնումներ կատարելիս։
Evoca-ն պատրաստ է թվային ապագային՝ իր նոր թվային լուծումներով, իսկ դու՞։