Ամանոր
Մարտի 8
Վալենտինի օր
Ծննդյան օր
Հարսանիք
Քեզնից կպահանջվեր 1 շաբաթ` նվեր ընտրելու համար:
Evocabank-ը ներկայացնում է նորույթ՝ Evoca Gift Card:
Այն ուղղակի իդեալական նվեր է ցանկացած առիթի համար: Գեղեցիկ փաթեթավորմամբ նվեր քարտն ավելի էսթետիկ է, թրենդային և, իհարկե, ավելի ստատուսային, քան պարզապես ավանդական ծրարով կանխիկ գումարը: Դու պարզապես ընտրում ես գումարի չափը, իսկ ստացողը՝ իր նվերը:
Բացի դրանից, Evoca Gift Card-ը լավագույն նվերն է՝ նույնիսկ եթե լավ ծանոթ չես նվեր ստացողի նախասիրություններին և ճաշակին:
Ի տարբերություն այլ նվեր քարտերի` Evoca Gift Card-ն ունի ամենալայն ծածկույթը և տալիս է նվերի ընտրության ամենամեծ հնարավորությունը: Evoca Gift Card-ով կարելի է գնումներ կատարել Հայաստանի ցանկացած վայրում`բոլոր մոլերում, խանութներում, սրճարաններում, զվարճանքի կենտրոններում, սուպերմարկետներում, ինչպես նաև՝ կատարել օնլայն գնումներ հայկական կայքերից:
Դու ինքդ քո նախասիրությամբ ընտրում ես Evoca Gift Card-ի դիզայնի 2 տարբերակից մեկը՝ Violet կամ Black, այնուհետև լիցքավորում ես քարտը 10,000 ՀՀ դրամից մինչև 1,000,000 ՀՀ դրամ՝ Քո նախընտրած գումարի չափով, ընտրում ես փաթեթավորման 2 տարբերակից մեկը` classic կամ special, և վերջ: Լավագույն նվերը կլինի քոնը:
Evoca Gift Card կարելի է վերցնել`
- Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում. պարզապես մոտեցիր մասնաճյուղ և վերցրու Քո նվեր քարտը հաշված րոպեների ընթացքում
- Պատվիրելով այն օնլայն՝ EvocaTOUCH հավելվածի կամ evoca.am կայքի միջոցով: Քարտը Երևանի տարածքում կառաքվի 1 աշխատանքային օրվա ընթացքում:
Քարտի պատվիրման և օգտագործման մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: