Վերադառնալ
Պրոդուկտներ

Evoca Visa պրեմիում քարտեր. ճամփորդիր առանց սահմանների

Անվճար բիզնես սրահներ, Fast Track, զեղչեր հյուրանոցներում, անվճար կայանատեղի, ինտերնետ-ռոումինգ․ քո լավագույն ճամփորդությունը Evoca-ի հետ։

12.02.2025
Evoca Visa պրեմիում քարտեր. ճամփորդիր առանց սահմանների

Վճարիր Evoca Visa պրեմիում քարտերով և ունեցիր ավելի հարմարավետ, արագ ու շքեղ ճանապարհորդություն։

Ճամփորդելիս կարևորը ոչ միայն ուղղությունն է, այլև ընթացքը։ Իսկ եթե այդ ընթացքը կարող է լինել առանց հերթերի, առանց անհանգստության և լի արտոնություններով, ինչո՞ւ չօգտվել այդ հնարավորությունից։ Մեր նոր առաջարկը Evoca Visa պրեմիում քարտապաններին կտա բացառիկ ճանապարհորդական առավելություններ։

Ի՞նչ առավելություններ են սպասում Evoca Visa Premium քարտապաններին

🚀 Fast Track ծառայություն Zvartnots օդանավակայանում

➡️ Հերթերը թողեք անցյալում։ Ծառայությունից օգտվելու համար մուտք գործեք Visa Concierge չատբոտը, սեղմեք Fast Track Zvartnots կոճակը։ Այնուհետև լրացրեք անհրաժեշտ մանրամասները և ստացեք PDF ֆայլ QR կոդով:

Առաջարկը հասանելի է`

  • Visa Infinite քարտապանի համար՝ տարեկան 6 անգամ

Առաջարկը գործում է մինչև 31.12.2025-ը։

🛫 Անվճար մուտք 1200+ բիզնես սրահներ ամբողջ աշխարհում

➡️ Վայելեք հանգիստ միջավայր, անվճար Wi-Fi և հարմարավետ սպասարկում մինչև թռիչքը։

Առաջարկը հասանելի է՝

  • Evoca Visa Infinite քարտապանի համար՝ տարեկան 6 անվճար այցելություն 

Իսկ անսահմանափակ անվճար մուտք ունենալու համար հարկավոր է նախորդ 12 ամսվա ընթացքում կատարել առնվազն $400 կամ համարժեք արտարժույթի անկանխիկ վճարումներ։

Առաջարկը գործում է մինչև 31.12.2025-ը։

🚗 Անվճար կայանատեղի Zvartnots օդանավակայանում

➡️ Կայանեք մեքենան անվճար Visa Concierge չատբոտի միջոցով

Առաջարկը հասանելի է՝

  • Evoca Visa Infinite քարտապանի համար՝ ցանկացած փաթեթ տարվա ընթացքում 3 անգամ

Առաջարկը գործում է մինչև 31.12.2025-ը։

🎁 Մինչև 12% զեղչ Agoda.com-ում և 8% զեղչ Booking.com-ում

➡️ Ամրագրեք լավագույն հյուրանոցներն ու բնակարանները՝ խնայելով գումար։

Ինչպե՞ս

Ամրագրեք հյուրանոցի համար կամ վարձակալեք բնակարան Agoda.com կայքում, վճարեք Visa պրեմիում քարտով և ստացեք մինչև 12% զեղչ:

Առաջարկը գործում է մինչև 14.06.2025-ը։

Կատարեք սենյակի ամրագրում Booking.com կայքում Visa պրեմիում քարտերով և ստացեք մինչև 8% զեղչ։ Անհրաժեշտ է այցելել Booking.com կայքը, ընտրել «Instant Reward» նշանով հյուրանոցը և օգտագործել VISABKNG պրոմոկոդը:

Առաջարկը գործում է մինչև 31.03.2025-ը։

🚘 Մինչև 15% զեղչ SIXT մեքենաների վարձույթի համար

➡️ Ճամփորդեք ձեր նախընտրած մեքենայով՝ ավելի հարմարավետ ու շահավետ պայմաններով։

Առաջարկից օգտվելու համար.

  • Մուտք գործեք SIXT ծառայության համապատասխան էջ
  • Ընտրեք ձեր նախընտրած մեքենան
  • Զեղչը կկիրառվի ավտոմատ կերպով

Առաջարկը հասանելի է՝

  • Evoca Visa Infinite (Consumer և Business) քարտապանի համար՝ մինչև 15% զեղչ, SIXT պլատինե կարգավիճակ, 10% զեղչ` նախապես ամրագրված ուղևորությունների համար

Առաջարկը գործում է մինչև 25.10.2025-ը։

📶 Անվճար 500 MB ռոումինգ Ucom և Team Telecom-ից

➡️ Մնացեք կապի մեջ՝ անկախ գտնվելու վայրից։

Ucom ինտերնետ-ռոումինգ փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է 1080 կարճ համարին ուղարկել SMS հաղորդագրություն՝ նշելով պրոմոկոդը, որը ստացել եք Visa Concierge չատբոտի միջոցով:

Team Telecom ինտերնետ-ռոումինգ փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է գրանցվել Visa Concierge չատբոտում, սեղմել Visa Roaming կոճակը, հետևել հրահանգներին և ստանալ պրոմոկոդ։

Առաջարկը հասանելի է՝

  • Evoca Visa Infinite քարտապանի համար`տարեկան 6 անգամ

Առաջարկը գործում է մինչև 30.09.2025-ը։

🚖 1,000 դրամ զեղչ gg-ի միջոցով Զվարթնոց-Երևան ուղևորությունների համար

➡️ Ուղևորվեք օդանավակայանից Երևան ավելի մատչելի։

Վճարեք gg հավելվածում Evoca Visa պրեմիում քարտերով և Ստացեք 1,000 դրամ զեղչ Զվարթնոց օդանավակայանից դեպի Երևան ցանկացած ուղևորության համար:

Առաջարկը գործում է մինչև 31.03.2025-ը։

📦 Ուղեբեռի անվճար փաթեթավորում

➡️ Ձեր ուղեբեռը ապահով կերպով պատրաստ կլինի թռիչքին։

Ներկայացրեք ձեր Visa Infinite քարտը Zvartnots միջազգային օդանավակայանում և ստացեք ուղեբեռի անվճար փաթեթավորում:

Առաջարկը հասանելի է՝

  • Evoca Visa Infinite քարտապանի համար՝ 10 անգամ

Առաջարկը գործում է մինչև 31.12.2025-ը։

🛂 Ինչպե՞ս օգտվել այս արտոնություններից

✔ Ներբեռնեք և ակտիվացրեք Visa Airport Companion հավելվածը

✔ Կատարեք վճարումներ Evoca Visa Premium քարտերով

✔ Ստացեք VIP ծառայությունների հասանելիություն և վայելեք Ձեր անմոռանալի ճանապարհորդությունը

Եթե դեռ չունեք Evoca Visa պրեմիում քարտ, սա հիանալի առիթ է ձեռք բերելու համար։

📍 Այցելեք Evocabank-ի ցանկացած մասնաճյուղ կամ դիմեք օնլայն՝ պրեմիում քարտապան դառնալու համար։