Evocabank-ը մի քանի ժամում ավարտել է իր պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումը
Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 500 մլն ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար:
23.03.20212-րդ տրանշի պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը, ինչպես և առաջին տրանշի ժամանակ, կազմել է 500 մլն ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 10% և 5.5%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը` 30 ամիս։
Պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողի (marketmaker) կողմից։
Evocabank-ի պարտատոմսերը հնարավոր է եղել գնել նաև online տարբերակով՝ Բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով։
Սա Evocabank-ի պարտատոմսերի՝ մարտ ամսվա ընթացում իրականացված 2-րդ թողարկումն է, ինչը պայմանավորված է առաջին տրանշի նկատմամբ ներդրողների կողմից ցուցաբերված բարձր հետաքրքրվածությամբ։
Evocabank-ը Հայաստանի առաջին և միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Evocabank-ը 4-րդ տարին անընդմեջ ճանաչվում է Լավագույն թվային բանկը Հայաստանում՝ ըստ հեղինակավոր Global Finance ամսագրի: