Evoca-ն մի քանի ժամում ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը
Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 500 մլն ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար:
02.03.2021Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 500 մլն ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 10% և 5.5%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը` 30 ամիս։
Պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողի (marketmaker) կողմից։
Evocabank-ի պարտատոմսերը, առաջին անգամ հայաստանյան ֆինանսական համակարգում, հնարավոր է եղել գնել նաև online տարբերակով՝ Բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով։
Հաշվի առնելով պարտատոմսերի նկատմամբ ներդրողների ցուցաբերած զգալի հետաքրքրությունը՝ Evocabank-ը մարտ ամսվա ընթացում կթողարկի պարտատոմսերի հաջորդ տրանշը։