Վերադառնալ
Պրոդուկտներ

Evocabank-ը ներկայացրեց Visa Infinite քարտը

Հունիսի 25-ին Evocabank-ը կազմակերպել էր Visa Infinite քարտի շքեղ և անսպասելի շնորհանդեսը Վելոտրեկում

26.06.2019
Evocabank-ը ներկայացրեց Visa Infinite քարտը

Հունիսի 25-ին Evocabank-ը կազմակերպել էր հերթական շքեղ միջոցառումը, որի ընթացում տեղի ունեցավ Բանկի նոր` Visa Infinite քարտի շնորհանդեսը։ Որպես միջոցառման անցկացման վայր ընտրվել էր Վելոտրեկը: Երեկոն լի էր անակնկալներով ու, իհարկե, լավ տրամադրությամբ։

Միջոցառմանը ներկա էին Evocabank-ի հաճախորդները, գործընկերները, հյուրեր Կենտրոնական բանկից և գործընկեր-բանկերից, ինչպես նաև Visa International-ի տարածաշրջանային բիզնես զարգացման մենեջեր` Իրինա Վաչարաձեն:

«Մենք աշխատում ենք, որպեսզի բավարարենք Visa քարտապանների պահանջները և անում ենք առավելագույնը, որպեսզի Visa քարտերը լինեն ավելին, քան պարզապես վճարային գործիք: Evoca Visa Infinite քարտը լրացուցիչ առավելություններով ապրանքների և ծառայությունների համար հարմար, անվտանգ և հեշտ վճարման միջոց է: Բարեբախտաբար, Evocabank-ի հաճախորդներն արտերկիր իրենց ուղևորությունների ժամանակ կօգտվեն Visa Infinite-ի բոլոր առավելություններից:

Visa Infinite-ի ճանապարհորդության արտոնությունները մշակվել են Travel Journey-ի հայեցակարգի ներքո, երբ քարտապանը կարող է օգտվել զեղչերից և առավելություններից ճանապարհորդության յուրաքանչյուր փուլում` հյուրանոցների ամրագրում, մեքենաների վարձակալում, օդանավակայաններում դիմավորելու և օժանդակելու ծառայություն, ամբողջ աշխարհում LoungeKey բիզնես-գոտիներում անվճար մուտք և այլն», - նշեց Կրիստինա Դորոսը՝ CISSEE տարածաշրջանում գործող փոխնախագահ, Visa պրոդուկտների գծով տնօրեն:

Visa Infinite-ը Visa քարտերի ամենաբարձր դասի քարտն է: Այն տալիս է բազմաթիվ արտոնություններ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, ներառյալ` քարտատիրոջ և նրա ընտանիքի անդամների ճամփորդական ապահովագրություն, գնումների ապահովագրություն, կոնսիերժ ծառայություն, անվճար մուտք ավելի քան 1,000 օդանավակայանի բիզնես սպասասրահներ աշխարհի 450-ից ավելի քաղաքներում, Speed Pass ծառայություն, ավելի քան 900 լյուքս դասի շքեղ հյուրանոցներում VIP հյուրի կարգավիճակ և բազմաթիվ այլ արտոնություններ: Այս ստատուս քարտն իսկապես անհրաժեշտություն է հաճախ ճամփորդող, օնլայն և օֆլայն գնումներ կատարող յուրաքանչյուր անհատի համար։

Միջոցառումը մեկնարկեց Բանկի վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի ողջույնի խոսքով:

Երեկոյի ընթացքում հանդես եկավ Բանկի գովազդային դեմք և բրենդ ամբասադոր Իվետա Մուկուչյանը, այնուհետև իր փայլուն կատարմամբ հյուրերին տոնական տրամադրություն փոխանցեց Սրբուկը:

Երեկոն եզրափակվեց անմոռանալի հրավառությամբ: