Վերադառնալ
Պրոդուկտներ

Evocabank-ը կրկնապատկում է քո ավանդի տոկոսադրույքը

Ներդնելով ավանդ Evocabank-ում՝ մասնակցիր վիճակահանությանը և ստացիր հնարավորություն կրկնապատկելու քո ավանդի տոկոսադրույքը:

03.03.2020
Evocabank-ը կրկնապատկում է քո ավանդի տոկոսադրույքը

Մարտի 2-ից մայիսի 31-ը ներդնելով ավանդ Evocabank-ում՝ ավանդատուները կստանան հնարավորություն մասնակցելու վիճակահանությանը և կրկնապատկելու իրենց ավանդի տոկոսադրույքը:

Ակցիային կմասնակցեն նշված ժամանակահատվածում առավելագույնը 10,000,000 ՀՀ դրամ կամ 20,000 ԱՄՆ դոլար գումարով ներդրած բոլոր Դասական և EvocaONLINE ավանդները: Ակցիայի ավարտին վիճակահանության արդյունքում՝ պատահականության սկզբունքով կընտրվեն 3 հաղթող ավանդ, որոնց տոկոսադրույքները կկրկնապատկվեն մինչև պայմանագրի ժամկետի ավարտը։

Այսինքն, ներդնելով ավանդ Evocabank-ում` կարելի է ստանալ բարձր եկամուտներ՝

  • մինչև 10.75% ՀՀ դրամով ավանդների դեպքում, իսկ ակցիայի հաղթող ավանդների դեպքում՝ տարեկան մինչև 21.5%* (եթե տոկոսագումարները վճարվում են տարեկան),
  • մինչև 5.75% ԱՄՆ դոլարով ներդրված ավանդների դեպքում, իսկ ակցիայի հաղթող ավանդների դեպքում՝ տարեկան մինչև 11.5%** (եթե տոկոսագումարները վճարվում են տարեկան)։

Վիճակահանությունը կկայանա հուլիսի 3-ին: Վիճակահանությանը կմասնակցեն միայն վիճակահանության պահին գործող ավանդները:

Եթե ինչ-ինչ պատճառներով Ձեր գումարը անհրաժեշտ լինի Ձեզ մինչև ավանդային պայմանագրի ժամկետի ավարտը, Բանկը կիրականացնի ավանդի տոկոսագումարների վերահաշվարկ բարձր տոկոսադրույքներով՝

  • Ավանդը մինչև 365 օր պահելու դեպքում՝
    • 0.5%` ՀՀ դրամ,
    • 0.1%՝ ԱՄՆ դոլար։
  • Ավանդը 366 - 1,095 օր պահելու դեպքում՝
    • 8.75%՝ ՀՀ դրամ,
    • 4.25%՝ ԱՄՆ դոլար։

Ավանդային պայմանագիր կնքելիս և ավանդային պայմանագրի գործողության ընթացքում այլ վճարներ և սպասարկման միջնորդավճարներ չեն գանձվում:

Ավանդատուին վճարված տոկոսագումարները ենթակա են հարկման՝ ստացված եկամուտի 10%-ի չափով: Ավանդի հատուցումը երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ համապատասխան սահմանաչափով:

Evocabank-ը, որպես նորարար և ժամանակակից բանկ, մշտապես բարելավում է իր ծառայությունները՝ մատուցելով միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ծառայություններ:

 

* Տարեկան տոկոսային եկամտաբերությունը՝ 10.75%՝ ՀՀ դրամով ավանդների և 21.5%՝ ակցիայի հաղթող ավանդների դեպքում,

** Տարեկան տոկոսային եկամտաբերությունը՝ 5.75%՝ ԱՄՆ դոլարով ավանդների դեպքում և 11.5%՝ ակցիայի հաղթող ավանդների դեպքում: