Վերադառնալ
Պրոդուկտներ

Evocabank-ը թողարկել է պարտատոմսերի 2-րդ տրանշը

Evocabank-ը կրկին թողարկել է 10% և 5.5% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր՝ 500 մլն ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:

16.03.2021
Evocabank-ը թողարկել է պարտատոմսերի 2-րդ տրանշը

Evocabank-ը 2021թ․ մարտի 23-ին թողարկեց անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսերի 2-րդ տրանշը:

Ինչպես և առաջին տրանշի ընթացքում, Բանկը տեղաբաշխել է 50,000 հատ դրամային և 50,000 հատ դոլարային պարտատոմս: Արժեկտրոններ կվճարվեն եռամսյա պարբերականությամբ։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 10,000 ՀՀ դրամ, իսկ դոլարայինը՝ 100 ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ տրանշի տեղաբաշխումն ավարտվել է ընդամենը մի քանի ժամում:

ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Դաս

Անվանական արժեկտրոնային

Անվանական արժեք 10,000 ՀՀ դրամ 100 ԱՄՆ դոլար
Ընդհանուր ծավալ 500,000,000 ՀՀ դրամ 5,000,000 ԱՄՆ դոլար
Թողարկվող պարտատոմսերի քանակ 50,000 հատ 50,000 հատ
Շրջանառության ժամկետ 30 ամիս 30 ամիս
Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույք 10% 5.5%
Արժեկտրոնների վճարման պարբերականություն Եռամսյակային Եռամսյակային
Տեղաբաշխող «Էվոկաբանկ» ՓԲԸ

Որպես նորարար և ժամանակակից բանկ՝ Evocabank-ի պարտատոմսերը, առաջին անգամ հայաստանյան ֆինանսական համակարգում, հնարավոր կլինի գնել online տարբերակով՝ Բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով։ Գործընթացը կլինի պարզ, արագ և հարմարավետ։

Պարտատոմսերը պահանջված և եկամտաբեր ֆինանսական գործիքներ են: Դրանք ապահով են, բարձր եկամտաբեր և ունեն մի շարք առավելություններ՝

  • Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
  • Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից:
  • Արժեկտրոնները վճարվում են եռամսյակային պարբերականությամբ։

  

 

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 07.10.2020թ. թիվ 1/562 Ա որոշմամբ), հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ։

       
ԾՐԱԳՐԱՅԻՆ
ԱԶԴԱԳԻՐ
ԱԶԴԱԳՐԻ
ԼՐԱՑՈՒՄ
ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՀՀ ԴՐԱՄՈՎ
ՊԱՅՄԱՆՆԵՐ
ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ
       

100,000 ԱՄՆ դոլարից կամ 50,000,000 դրամից ավել գումարի պարտատոմս գնող հաճախորդները կստանան նվեր՝ Visa վճարային համակարգի ամենաբարձր դասի Visa Infinite քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի։

Այս քարտի հետ Դուք կստանաք՝

  • Կատարյալ սպասարկում
  • Յուրահատուկ մոտեցում
  • Էքսկլյուզիվ առավելություններ ամբողջ աշխարհում: