Evolution - նոր կարիերա, նոր իրականություն
Նոր վարկատեսակ` դասընթացների ու թրեյնինգների համար:
03.11.2022Ցանկանու՞մ ես փոխել մասնագիտությունդ կամ ձեռք բերել նոր հմտություններ ու գիտելիք:
Evoca-ն կօգնի քեզ. չէ՞ որ լավագույն ներդրումը կրթության մեջ է:
Evolution - նոր վարկատեսակ, որի շնորհիվ դու կարող ես ձեռք բերել ամենաժամանակակից մասնագիտությունները։
Evolution-ի միջոցով կարելի է մասնակցել Հայաստանի լավագույն թրեյնինգներին, իսկ վճարումներն իրականացնել մաս-մաս` 12-18 ամիսների ընթացքում:
Մեր գործընկերներն առաջարկում եմ ժամանակակից և պահանջված թրեյնինգներ` լավագույն ընկերություններում աշխատանք գտնելու համար`
- Armenian Code Academy – ծրագրավորում, project management, մարքեթինգ, դիզայն
- BSMI - բիզնես, մարքեթինգ, content writing
- SmartCode - ծրագրավորում
- Art House Design School - ծրագրավորում, դիզայն, օտար լեզուներ
- SkillBox – ծրագրավորում, մարքեթինգ, UI/UX, գրաֆիկ դիզայն, project management, ֆինանսներ, հաշվապահություն
- GeekBrains.am – ծրագրավորում, մարքեթինգ, UI/UX, գրաֆիկ դիզայն, project management, ֆինանսներ
- Stamina - վաճառքներ
Ի դեպ, գործընկերների ցանկն անընդհատ մեծանում է:
Ինչպե՞ս ստանալ Evolution վարկ, մասնակցել թրեյնինգներին և վճարել դրանց դիմաց մաս-մաս
- Ներբեռնում ես EvocaTOUCH հավելվածը
- Սեղմում Ստանալ վարկ կոճակը
- Ցանկից ընտրում Evolution վարկատեսակը
- Անցնում նույնականացում հեռախոսահամարի և էլ. հասցեի միջոցով
- Լրացնում համապատասխան տվյալները` անձնական, վարկի և գործընկերոջ մասին
- Սեղմում Դիմել կոճակը:
Մեր մասնագետը 2 աշխատանքային օրվա ընթացքում կզանգահարի քեզ և կհայտնի վարկի հաստատման պատասխանը: Հաստատում ստանալու դեպքում դասընթացի վճարն անկանխիկ տարբերակով անմիջապես կփոխանցվի ուսումնական հաստատության բանկային հաշվին, որից հետո արդեն կարող ես հաճախել քո դասընթացին ու ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ:
Վարկի մասին բոլոր մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ: