2019թ․ առաջին կիսամյակի ֆինանսական արդյունքները
2019թ․ առաջին կիսամյակի արդյունքներով Evocabank-ն արձանագրել է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի աճ:
16.07.20192019թ․ առաջին կիսամյակի արդյունքներով Evocabank-ն արձանագրել է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի աճ, մասնավորապես`
Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 146,7 մլրդ․ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 12․6%-ով։
Բանկի վարկային պորտֆելն աճել է 10․1%-ով՝ կազմելով 83․1 մլրդ․ դրամ։
Բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 15․5%-ով՝ կազմելով 117․2 մլրդ․ դրամ, ընդ որում՝ Բանկի հաճախորդների նկատմամբ ժամկետային և ցպահանջ պարտավորություններն աճել են 10․7%-ով՝ կազմելով 71․5 մլրդ․ դրամ։
Առաջին կիսամյակի արդյունքներով Evocabank-ն ապահովել է 872․6 մլն․ դրամ զուտ շահույթ։
Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմել է 32․4 մլրդ․ դրամ՝ 2․4 մլրդ․ դրամով ավել, քան Կենտրոնական բանկի պահանջն է։
Evocabank-ի ընդհանուր կապիտալի համարժեքությունը 24․3% է՝ կրկնակի ավել, քան Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշը։
Բանկի ընդհանուր իրացվելիության ցուցանիշը 23․3% է՝ պահանջվող նվազագույն 15%-ի փոխարեն, իսկ ընթացիկ իրացվելիությունը 159․4% է՝ պահանջվածից 2․5 անգամ ավել։
Բանկի իրավաբանական և ֆիզիկական անձ ակտիվ հաճախորդների թիվն աճել է 34․8%-ով, իսկ Բանկի կողմից թողարկված քարտերի թվաքանակն աճել է 47․7%-ով՝ մոտենալով 100,000-ի սահմանին։
Մանրամասները՝ այստեղ:
Որպես Հայաստանում գործող առաջին և միակ mobile-first բանկ՝ մենք մշտապես ներդնում ենք ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ։ Շուտով Բանկը կներկայացնի ևս մի քանի նորարար նախագիծ։